Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ծաղկակաղամբով գրատեն

Նոյեմբեր 23,2014 12:30

Այս ուտեստը կարող եք մատուցել ե՛ւ որպես խավարտ՝ որեւէ մսեղենի հետ, ե՛ւ որպես ինքնուրույն ճաշատեսակ՝ աղցանի հետ: Շատ համեղ է, սննդարար եւ օգտակար:

Անհրաժեշտ մթերքները

Ծաղկակաղամբ- 1-2 կգ
Ձու- 3-4 հատ
Կաթ կամ կաթնասեր- 1 բաժակ (կամ կես բաժակ կաթ, կես՝ կաթնասեր)
Կարագ-100 գրամ
Ալյուր-1 ճաշի գդալ
Համեմունքներ- սեւ եւ կարմիր պղպեղ, շաֆրան, համեմի սերմ, քարրի եւ այլն՝ ըստ ճաշակի
Աղ-ըստ ճաշակի
Կանաչի- 3-4 ճյուղ (ցանկալի է համեմ կամ մաղադանոս)
Սխտոր- ըստ ճաշակի (կարելի է նաեւ չավելացնել)
Դեղին պանիր-50 գրամ

Պատրաստման եղանակը

graten-1

Ծաղկակաղամբը մասնատել, լավ լվանալ, գոլորշու վրա շոգեխաշել՝ 8-10 րոպե: Մինչեւ ծաղկակաղամբը շոգեխաշվում է, պատրաստել թանձրուկը: Ձուն լավ հարել ալյուրի եւ համեմունքների հետ, որ գնդիկներ չմնան, քիչ-քիչ ավելացնել կաթի եւ կաթնասերի խառնուրդը, մանր կտրատած կանաչին եւ սխտորը:

Հրակայուն ամանը կարագոտել, վրան լցնել ծաղկակաղամբը, որի վրա կտրատել մնացած կարագը: Քանի որ շոգեխաշման ժամանակ աղ չենք կարող անել, աղը ավելացրեք ե՛ւ թանձրուկի, ե՛ւ ծաղկակաղամբի վրա: Լցրեք թանձրուկը ծաղկակաղամբի վրա, վրայից քերեք պանիրը եւ դրեք 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Քանի որ թանձրուկն, ըստ էության, իրենից ներկայացնում է սուֆլե, պետք է ջեռոցը շատ տաք չլինի, որ սուֆլեն բարձրանա:

graten2 graten3
Թողեք եփվի՝ մինչեւ պանիրը լրիվ հալվի եւ սուֆլեն բարձրանա: Գրատենը պատրաստ է լինում մոտավորապես 35-40 րոպեում, սակայն ուշադիր եղեք, կարող է ավելի արագ էլ եփվի, չթողնեք շատ մգանա:

Մատուցեք տաք-տաք, կարող եք վրան հավելյալ կարագ դնել մատուցելիս:
Բարի ախորժակ:

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

22.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930