Լրահոս
Օրվա լրահոսը

Բուդապեշտում Եղեռնի ճանաչմանն ուղղված ակցիային 60 երիտասարդ մասնակցեց աշխարհի ավելի քան 25 երկրից

Նոյեմբեր 23,2014 10:40

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ «Երիտասարդական աշխատանք՝ հանուն խաղաղության» համահայկական ուսուցողական ծրագրի շրջանակում Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի (ՈՍՏԱՅՆ) ներկայացուցիչները Բուդապեշտում կազմակերպեցին ֆլեշմոբ, որին մասնակցեց 60 երիտասարդ աշխարհի ավելի քան 25 երկրից:

Երիտասարդները Եվրախորհրդի երիտասարդական կենտրոնի բակում ձեռք-ձեռքի տված կազմեցին անմոռուկը` 100-ամյակի խորհրդանիշը: Նրանք բոլորը կրում էին «Ճանաչեք և դատապարտեք Հայոց Ցեղասպանությունը» մակագրությամբ շապիկներ, որոնք թողարկվել են Ոստայնի և ՅուՔոմի համագործակցության արդյունքում:

«Պատահական չէ ընտրված օրը, – իր խոսքում ասաց Ոստայնի նախագահ Ատոմ Մխիթարյանը, – 1920թ. հենց նոյեմբերի 22-ին կայացվեց ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի` Հայաստանի և Թուրքիայի սահմանը որոշող Իրավարար վճիռը»:

Աշխարհով մեկ ցրված և այս անգամ Ոստայնի կանչով Բուդապեշտում հավաքված հայ երիտասարդները հաստատակամ են, որ նոյեմբերի 22-ը պետք է դառնա ոտնահարված արդարության վերականգման, ազգային պահանջատիրության և հայ ժողովրդից խլված իրավունքների վերականգնման օրը:

Ֆլեշմոբին իրենց մասնակցությունը բերեցին Եվրախորհրդի աջակցությամբ նոյեմբերի 17-ից մեկնարկած Y-work for Peace համահայկական երիտասարդական ծրագրի մասնակիցները, որոնց միացան այլազգի երիտասարդներ:

Ոստայնը որպես միջազգային ՀԿ հիմնադրվել է 2006 թվականին և այսօր միավորում է հայկական 32 կազմակերպություն 18 երկրից:

Աստղիկ Ավետիսյան

Բուդապեշտից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930