Լրահոս
Օրվա լրահոսը

 Լուսահովտում՝ առանց մրցակցության, Սարիգյուղում թեժ պայքար է սպասվում

Նոյեմբեր 23,2014 12:54

Լուսահովտում միակ թեկնածուն գործող գյուղապետն է

Դեկտեմբերի 14-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կկայանան   Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ եւ Սարիգյուղ համայնքներում: Լուսահովտում ցուցակային ընտրողների թիվը 284  է, Ադրբեջանի հետ սահմանամերձ Սարիգյուղում՝ 983:   Լուսահովիտ   համայնքի ղեկավարի թեկնածու էին  առաջադրվել գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 1968թ. ծնված Արայիկ Սարհատյանը եւ ներկայումս չաշխատող, անկուսակցական, 1980թ. ծնված Մարսել Մովսեսյանը: Սարիգյուղում համայնքի ղեկավարի թեկնածուները 3-ն են՝ գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ, 1965թ. ծնված Կոմիտաս Էլլարյանը,ներկայումս չաշխատող, ՀՀԿ անդամ, 1974թ. ծնված Գագիկ Մադաթյանը եւ ներկայումս չաշխատող, անկուսակցական,1980թ. ծնված Սեյրան Սարիբեկյանը:  Լուսահովիտ եւ Սարիգյուղ համայնքների  ղեկավարների բոլոր  թեկնածուներն  իրենց թեկնածությունը ներկայացրել են ինքնառաջադրմամբ:

Գագիկ Մադաթյանը Սարիգյուղի նախկին գյուղապետ Գերասիմ Մադաթյանի որդին է: Գագիկ  Մադաթյանը համայնքի ղեկավարի  թեկնածու էր նաեւ 2011թ. կայացած  ընտրություններում: Այն ժամանակ  նա  հանդես էր գալիս որպես անկուսակցական:  Կոմիտաս Էլլարյանը Սարիգյուղ համայնքը ղեկավարում է   2004 թվականից:

Նոյեմբերի 21-ին Նոյեմբերյան քաղաքում կայացել է Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստ,որի ժամանակ  հաստատվել  է  համայնքի ղեկավարի թեկնածու Մարսել Մովսեսյանի ինքնաբացարկը:

 

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930