Լրահոս
Օրվա լրահոսը

Ես չեմ հավատում մարդկային դեմքով բոլշևիզմին և չեկիստներին. Բաբկեն Արարքցյան

Նոյեմբեր 23,2014 21:54
Babken Ararktsyan

Այլախոհություն բառը ենթադրում է բացասական վերաբերմունք համակարգի կամ ինչ-որ բանի նկատմամբ, այնինչ այս գիրքը կարդալուց հետո հասկանում ես, որ խոսքը մեր  ժողովրդի  ինքնագիտակցության, իդենտիֆիկցիայի մասին է. Վարդան Հարությունյանի «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գրքի՝ օրեր առաջ կայացած շնորհանդեսին  հայտարարեց  ՀՀ ԳԽ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը, գտնելով, որ այսօր էլ  մեր ժողովրդի ինքնագիտակցության հարցը շատ կարևոր է:Aylaxohutyun

«Դարերով պետականություն չունենալով, ապրելով  օտարի լծի տակ, ապա Եղեռն ապրելով,  հրաշքի պես Առաջին հանրապետություն ունեցանք, որը շատ արագ կործանվեց  բոլշևիկների ձեռքով, այնուհետև վերածվեց խորհրդային ծայրամասի: Կարծում  եմ, որ այդ ընթացքում պիտի առաջանար այդ հարցը. ո՞վ ենք մենք, ուր ենք գնում»,- ասաց  Արարքցյանը:

ՀՀ ԳԽ նախկին նախագահը շատ կարևոր է համարում   ժամանակին այս  հարցերի արծարծումը՝ բոլոր այլախոհ կազմակերպությունների, անհատների կողմից. «այլախոհ» տերմինը եկել է խորհրդային շրջանից, սակայն պետք է այդ գաղափարի  պոզիտիվն արտահայտող՝ ավելի ճիշտ բառը գտնել:

Ըստ նրա, «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գրքի կարևորագույն մասը փաստաթղթայինն է , որի  մի մասին ծանոթ էր նախապես և այն  մեզ՝ Կայսրությանը նոր աչքով նայելու հնարավորություն է տալիս: Երբ այն ժամանակ ասում էին, որ Սովետական միությունը կայսրություն է, դրա համար մարդկանց  աքսորում էին: Այսօր ռուսական պետական հեռուստատեսությամբ չեն ամաչում ասել, որ  Խորհրդային  Միությունը մի դիմակ էր, որ հագցրել էին ռուսական կայսրությանը:Խորհրդարանի նախկին ղեկավար Բաբկեն Արարքցյանը նաև հրապարակավ խոստովանություն  արեց. «Ուզում եմ մի բան խոստովանել և հենց  այստեղ, երևի մարդիկ կան, որ հիշում են. ես ժամանակին դեմ էի լյուստրացիայի մասին օրենքին, որ ուզում էին այդ շրջանում քննարկել ԳԽ-ում: Ես փոխել եմ իմ կարծիքը. ոչինչ, քսան տարի անցել է, մարդիկ կարող են  որոշ հարցերում փոխել իրենց տեսակետը: Ուրիշ հարց է, որ ինչ ձևով պիտի ընդունվեր այդ օրենքը, որ հասարակությունն ընդուներ: Սակայն լյուստրացիայի մասին օրենքը կարելի էր ընդունել: Այսօր էլ Չեկան կա. և՛ նախկին ԽՄ տարածքում, և՛, մասնավորապես, Հայաստանում»:

Եվ վերջին դիտարկումը Վարդան Հարությունյանի գրքի մասին. պարոն Արարքցյանը նկատում է, որ  հրապարակված դատավճիռների լեզուն, ոճը ցույց են տալիս, թե  ինչ գարշելի երկրում են ապրել. հակասովետական ագիտացիա և պրոպագանդա՝ այլախոհին դատող  հոդվածն  այդպես էր կոչվում: Գորբաչովն ուզեց կառուցել սոցիալիզմ մարդկային դեմքով, դա նրան չհաջողվեց. «Ես չեմ հավատում մարդկային դեմքով բոլշևիզմին և չեկիստներին»,- խոսքը եզրափակելով ասաց Բաբկեն Արարքցյանը:

Սյունե Սևադա

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930