Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի Յայտարարութիւնը

Նոյեմբեր 23,2014 23:03

ՀՅԴ բյուրոյի պաշտոնական կայքը հրապարակել է. Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն կ՛ողջունէ իր նահատակ զինուորներու մարմինները տուն վերադարձնելու Հայոց Փառապանծ բանակի սխրալի գործողութիւնը:

Համաձայնագրերու ու մարդկային իրաւունքներու կոպիտ խախտումով, Ատրպէյճանի իշխանութիւնները մեր զոհուած զինուորներու մարմինները յանձնել մերժելով փորձեցին բարոյալքել հայկական բանակն ու զայն սնող ժողովուրդը: Սակայն, այս անգամ եւս Հայկական Բանակը ցոյց տուաւ թշնամիին, որ գործ ունի անպարտելի կամքով, հզօր ներուժով ու յանդուգն նախաձեռնութիւններու ատակ ուժի մը հետ:

Հայկական Բանակը իր այս գործողութեամբ, առաւել համոզիչ դարձուց, որ Ատրպէյճան ռազմական ճանապարհով երբէք չի կրնար Արցախին պարտադրել իր ինքնորոշման իրաւունքը անտեսող որեւէ լուծում:

Մենք հպարտ ենք մեր բանակով: Փառք Հայկական Զինուած Ուժերուն:

ՀՅԴ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԷ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930