Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ՝ Իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով քաղաքացուց խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ

Նոյեմբեր 24,2014 15:26

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար տարբեր պաշտոնատար անձանց  կաշառք տալու պատրվակով քաղաքացուց խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ։

Նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ տեղեկանալով որդուն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունելու՝ քաղաքացուհու ցանկության մասին՝ տարբեր պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին  նրանից խաբեությամբ ստացել եւ հափշտակել են շուրջ 15.500 ԱՄՆ դոլար։

Միաժամանակ պարզվել է, որ քաղաքացուհուց խարդախությամբ գումար հափշտակած անձինք ընդունելության քննությունների գործընթացի կազմակերպման հետ որևէ առնչություն կամ  լիազորություն չեն ունեցել, ԵՊՀ աշխատակիցներ չեն,  ուստիև նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները քրեական գործով քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ։

Նախաքննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

ՀՀ քննչական  կոմիտեի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930