Լրահոս
Օրվա լրահոսը

Խոցված ուղղաթիռի օդաչուների մարտական ընկեր. «Սա այն հակամարտությունն է, որն ավարտվելու է մեր հաղթանակով». (Տեսանյութ)

Նոյեմբեր 24,2014 18:35

Այսօր Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում ժամը 17.00-20.00-ն տեղի ունեցավ Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված  ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռի զոհված երեք օդաչուներ՝ ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանի, երկու զինծառայողներ, լեյտենանտ Ազատ Սահակյանի եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի հոգեհանգստի արարողակարգը եւ քաղաքացիական եւ զինվորական հրաժեշտի արարողությունը:

MHM91832

Լրագրողների հետ հանդիպեց ավիացիոն զորամասի մայոր Գոռ Ղազարյանը, որը ճանաչել էր երեք տղաների դիերը։ Նա շատ դժվարությամբ էր խոսում լրագրողների հետ, միայն ասաց, որ Սերգեյն իր մարտական ընկերն էր ու հրաշալի մարդ։ Ազատն ու Սարգիսը նույնպես կարգապահ  տղաներ են եղել, եւ դժվար թե նման գործին այդպիսի տղաների չուղարկեին. «Սաֆարովի նման ստահակներին հերոսացնող երկիրը հազիվ էլ նման քայլի դիմեր: Թող Հեյդարի թոռներն էլ իմանան, որ արծիվները լեռներում են ծնվում, մենք նրանց հակահարված ենք տալու եւ այն շատ ուժեղ է լինելու»,- ասաց նա եւ ավելացրեց, որ սա այն հակամարտությունն է, որն ավարտվելու է մեր հաղթանակով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930