Լրահոս
Օրվա լրահոսը

Ավիացիոն զորամասի շտաբի պետի տեղակալ. «Արշակ Սահակյանի երազանքներից մեկն էր` մասնակցել զորավարժություններին Արցախում»

Նոյեմբեր 24,2014 23:37

Ինչպես արդեն տեղեկացրել էինք  այսօր՝ նոյեմբերի 24-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի  ունեցավ ադրբեջանական զինուժի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի հոգեհանգստի արարողությունը:

MHM91840

 

Լրագրողների հետ զրույցում Ավիացիոն զորամասի շտաբի պետի տեղակալ մայոր  Վաչագան Ստեփանյանը մի քանի բառով ներկայացրեց զոհվածներին. «Սահակյան Սերգեյին՝ ուղղաթիռի հրամանատարին,  ճանաչում եմ 21 տարի, հոյակապ անձնավորություն էր, բարձր ինտելեկտով օժտված, մեծ վարպետությամբ օդաչու էր: Նազարյան Սարգիսը  զորամասում ծառայում էր երեք տարուց ավելի, Ռազմական ինստիտուտն ավարտել էր կարմիր դիպլոմով, ուներ մեծ գիտելիքներ, իրեն առաջարկել էին դասախոսել ավիացիոն ինստիտուտում, սակայն նա հրաժարվել էր, քանի որ սիրում էր ավիացիոն տեխնիկան, սիրում էր թռչել: Սահակյան Արշակը շուրջ մեկ տարուց ավելի ծառայում էր ավիացիոն զորամասում: Միշտ իր երազանքներից մեկն էր, որ մասնակցի զորավարժություններին եւ, հատկապես, Արցախում, իր երազանքն էլ այդպես ստացվեց…»,- ասաց նա:

MHM91831-copy

Լրագրողների հարցին՝ արդյո՞ք այս միջադեպը եւ իրականացված հատուկ օպերացիան կդառնան սահմանում լարվածության առաջացման պատճառ, մայոր Վաչագան Այվազյանը պատասխանեց. «Հակառակորդը միշտ եղել է նենգ, եղել է այն հակառակորդը, որը ունակ է միայն գիշերը կացնով մարդ սպանելու, եթե նա կարողանար հրադադարի խախտման դեպքում հասնել շոշափելի արդյունքների, նա կաներ»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930