Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ Մերի Քոչարյանը կներկայացնի Հայաստանը Բուլղարիայում և Մակեդոնիայում կայանալիք միջազգային մրցույթներին

Նոյեմբեր 25,2014 11:32

Երևանում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան» ներկայացրեց «Կատարողական արվեստի աշխարհի գավաթի 2014թ.» առաջնությունը, որին մասնակցում էին երգի և պարի բնագավառը ներկայացնող 18 օտարերկրյա պետություններից ժամանած մասնակիցներ, իսկ հայաստանյան մասնակիցները ոչ միայն Երևանից էին, այլ նաև` Արցախից, Գյումրիից, Հրազդանից, Վանաձորից, Վեդիից, Արարատից, Արտաշատից, Մասիսից:

Ժյուրիի կազմը ևս  տարբեր ազգերի ներկայացուցիչներից էր կազմվել` Բրազիլիա, Ուկրաինա, Մոլդովա, իհարկե նաև Հայաստան: Մրցույթի կազմակերպիչն էր Արման Ղուկասյանը:

Մասնակիցների ելույթները ներկայացվեն 6 տարիքային խմբերով: Նշենք, որ Հայաստանը ներկայացնող փոքրիկ երգչուհի Մերի Քոչարյանը հանդես գալով  9-12 տարիքային խմբում և զբաղեցրեց առաջին պատվավոր հորիզոնականը` արժանանալով մեդալի և պատվոգրի: Մրցութային փուլի ընթացքում Մերին կատարես 2 երգ՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Mry-Qocharyan

Մրցանակաբաշխության ընթացքում, ժյուրիի անդամների որոշմամբ, փոքրիկ Մերիին արժանացրեցին ուղեգրերի: Այսպիսով 2015 թ.-ին Մերի Քոչարյանը Մակեդոնիայում կմասնակցի «Բալթյան երկրների գավաթին» և Բուլղարիայում կայանալիք երգի մրցույթին:

«Շատ ուրախ եմ, որ ներկայացնելու եմ իմ հայրենիքը արտերկրում և իհարկե անչափ շնորհակալ եմ իմ վոկալի դասախոս Մերի Կարապետյանին»,-նշում է Մերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930