Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի կոչ-պահանջը` ՀՀ ԱԺ քաղաքական ուժերին

Նոյեմբեր 25,2014 18:08

Ողջունելի համարելով իմ գործընկեր, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության (իմպիչմենտի) գործընթաց սկսելու մտադրությունը՝ ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ շրջանառության մեջ դնելը,

հաշվի առնելով, որ այն համապատասխանում է նախկինում նույն պահանջով իմ կողմից բազմաթիվ անգամ հնչեցված հայտարարությունների ոգուն (որոնցից մեկն էլ, մասնավորապես, 2014թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի ամբողջական իշխանափոխության մասին հայտարարած ուժերին իմ հասցեագրած և ութ կետից կազմված հանրային պահանջն էր, որի  առաջին կետով սահմանված է այդ ուժերի կողմից Ազգային ժողովում Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթացը)՝

միևնույն ժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը կարող է սկսվել և պսակվել հաջողությամբ առնվազն այս պահին միայն խորհրդարանական ուժերի համատեղ աշխատանքի շնորհիվ:

Հետևաբար, խորհրդարանում ներկայացված և ամբողջական իշխանափոխության մասին հայտարարած ուժերի համար անհրաժեշտություն է՝ դիտարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը որպես համալիր իշխանափոխության կարևորագույն գործիք և անհապաղ համատեղ աշխատանքի միջոցով ընթացք տալ ՀՀ Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթացին՝ հավաքելով համապատասխան թվով ստորագրություններ:

ՍերԺ Սարգսյանի իմպիչմենտի գործընթացը կյանքի կոչելու համար անհրաժեշտ պայման է քաղաքական ուժերի միասնական որոշումը և գործելակերպը (քանի որ դա վեր է մեկ պատգամավորի ուժերից), ինչն օրակարգային կդարձնի այդ խնդիրը:

Իսկ համահեղինակված փաստաթղթի (ՀՀ Ազգային Ժողովի որոշման նախագիծ դե ֆակտո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության վերաբերյալ) առկայությունն իր հերթին կվկայի քաղաքական ուժերի կողմից հանրությանը տված իրենց խոստումներին հետամուտ լինելու պարտավորության մասին ևս:

Այս գործընթացը, հանդիսանալով հայ ժողովրդի օրակարգային լրջագույն խնդիրներից մեկը,  պետք է լինի բաց և հրապարակային, որին կարող են միանալ նաև խորհրդարանական և արտախորհրդարանական այն ուժերն ու գործիչները, որոնց համար օրինական իշխանության ձևավորումը կարևորագույն երաշխիք  է Ազատ, Անկախ և Սահմանադրական Հայաստան կերտելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շատ լավ գործընթաց է շուտ էր պետք:Հիմա աշխարհով մեկ Սեռժը ու իրա ավազակախումբը խայտառակ էն ըլնելու:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930