Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում Վահագն Վիշապաքաղի «աչքերը գեղեցկացնողը» պարզվել է

Նոյեմբեր 25,2014 18:40

Նախկինում տեղեկացրել ենք Իջեւան քաղաքում Վահագն Վիշապաքաղի արձանի վնասման դեպքերի մասին: Ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները պարզել են, որ այդ գործողությունները  կատարել է նախկինում նման արարքներ կատարած, Իջեւան քաղաքի բնակիչ, 1960թ. ծնված Մարտուն Ղալումյանը:  Մարտունը իրավապահներին հայտնել է, որ  քանդակագործը Վահագն Վիշապաքաղի աչքերը նեղ էր քանդակել եւ ինքը դրանք ներկելով՝ ուղղել է նրա սխալը: Նա ասել է նաեւ, որ իր կողմից  Վիշապաքաղի գլխին տեղադրված հայոց  եռագույն դրոշակը արձանին չի խանգարում:

Իրավապահներից տեղեկացանք, որ Մարտունը նախկինում  վնասել է Իջեւանի մերձակա հուշաղբյուրներից մեկի հուշաքարը, Իջեւանի  «Սուրբ Ներսես Շնորհալի»  եկեղեցու  եւ «Սուրբ Խաչ»  մատուռի մուտքի դռները, նաեւ՝  Իջեւանի քաղաքային զբոսայգում գտնվող մի քանի  քանդակներ: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 260 հոդվածով(«Վանդալիզմը»): Հոգեկան շեղումներ ունեցող Մարտուն Ղալումյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930