Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթան Ստամբուլում քեֆ էր պահանջում. Ա1+ (Տեսանյութ)

Նոյեմբեր 25,2014 20:57

Այն,  ինչ տեսնում եք տեսանյութում՝ կրոնական աղանդի հավաք չէ եւ բղավողն էլ հոգեւոր առաջնորդ չէ։ Նա թուրքահայ հանդիսավար է, որը Ստամբուլի համերգային կենտրոնում հավաքված հայերին տեղյակ է պահում օրվա գլխավոր իրադարձության մասին.

«Բեմ կհրավիրեմ աշխարհահռչակ երգիչ, Հայաստանի փոփի արքան, մայր Հայաստանի ձայնը՝ Թաթա Սիմոնյան»։

Մոսկվացի պարուհիների հետ Թաթա Սիմոնյանը բեմ է մտնում աննկատ։ Ցանկացած կատարման արանքում հայ երգիչը հավաքված հայերին տեղյակ է պահում, թե ինչ կարող են անել իր ամեն կատարման ընթացքում.

«Գոռալ, բղավել, սուլել, ծափահարել, բարձրանալ աթոռներին, ես ձեզանից հետո կմաքրեմ»։

Ստամբուլահայերը բոլոր պատգամներին չէ, որ հետեւում են բառացի: Դա աննկատ չի անցնում հայ հռչակավոր երգչի աչքից։ Նա քեֆ է պահանջում.

«Էնպիսի քեֆ, որ ամբողջ աշխարհը իմանա, որ մենք հայերով միշտ պիտի քեֆ անենք։ Առաջ Աստված։ Էնպես որ էսօր տժժում ենք բոլորս»։ Դահլիճում երեւում է հայկական եռագույնը։

Մանրամասները կարող եք կարդալ` А1plus-ի կայքում

Մանրամասները` տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vardan says:

    Թաթանների ժամանակն է, իսկական արվեստաբանները պետք չեն այսօրվա իշխանավորներին:Փոխանակ հնարավորություն ընձեռվեր աշխարհին ներկայանայինք իսկական արվեստաբաններով , ներկայանում ենք թաթաներով:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930