Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ամեն 3-րդ կնոջ բռնանում են

Նոյեմբեր 25,2014 21:02

«Հայաստանում ամեն երրորդ կին հոգեբանական բռնության է ենթարկվում տղամարդու կողմից»,- այս տվյալները ներկայացնում է «Հասարակություն առանց բռնության» հ/կ անդամ Աննա Նիկողոսյանը:

Ըստ նրա. «Հայաստանում ամենատարածվածը հոգեբանական բռնությունն է, որը տարբեր հետազոտությունների համաձայն 66 տոկոս է կազմում: Այնուհետեւ, ֆիզիկական բռնությունն է, որը թեեւ պաշտոնական տվյալներով կամ համապետական հարցումներով տասը տոկոս է կազմում, բայց հասարակական կազմակերպությունների տվյալներով, մի քանի անգամ ավելի շատ է»:

Աննա Նիկողոսյանի խոսքով, ընտանեկան բռնությունները մեծ տարածում ունեն Հարավային Կովկասում, այս տարի տասնմեկ կին է ընտանեկան բռնության հետեւանքով մահացել Վրաստանում եւ Հայաստանում.«Մենք հետեւում ենք դատական գործերին, որ չկոծկվեն: Այս տարի ոստիկանությունը բացահայտել է ընտանեկան բռնության 1500 դեպք, թե դրանցից քանիսն են պատժվել, կդժվարանամ ասել:  Բռնության դեպքերը կանխելու Երկու տարբերակ կա. իրազեկվածության  մակարդակի բարձրացումը եւ  օրենսդրական դաշտի բարելավումը: Բայց, քանի որ իրազեկվածության մակարդակի բարձրացումը շատ ավելի երկարաժամկետ գործընթաց է, հարկավոր են գործողություններ, որոնք միանգամից դրական փոփոխություններ կմտցնեն: Իսկ այդ դեպքում օգնության է գալիս օրենքը, եթե լինի, ապա փոփոխություններն ավելի արագ ու զգալի կլինեն, ընտանեկան բռնություններն անպատիժ չեն մնա»:

Հիշեցնենք, որ Ընդդեմ կանանց բռնության կոալիցիայի անդամներն այսօր Ազգային ժողովի 131 պատգամավորի նամակներ փոխանցեցին: Խորհրդարանի յուրաքանչյուր պատգամավորի համար նախատեսված ծրարում ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքի վերամշակված նախագիծն էր, որը մի քանի տարի առաջ մերժվեց Ազգային ժողովի կողմից:
Այդ ակցիան կանանց իրավունքները պաշտպանող հ/կ-ներից կազմված կոալիցիան անցկացրեց կանանց նկատմամբ բռնությունների վերացման միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930