Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպան. «Վավերագրական ֆիլմերը լավագույն գործիք են խնդիրները վեր հանելու առումով»

Նոյեմբեր 25,2014 21:25

ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել էր փաստավավերագրական ֆիլմերի մրցույթ: 28 ֆիլմերից ընտրված 14-ը մրցել էին 3` «Լավագույն ֆիլմ», « Լավագույն պատմություն», «Լավագույն կինեմատոգրաֆիա»  անվանակարգերում: Հաղթող ֆիլմերն են ճանաչվել Սոնա Քոչարյանի «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)»,  Ավետիս Ավետիսյանի «Իմ տնից սկսվող հայրենիքը», Արամ Կիրակոսյանի «Գեղեցիկ մարդիկ» աշխատանքները, որոնք մեկնել էին Նյու Յորք ու վերադարձել:

film3

Այսօր՝ նոյեմբերի 25-ին Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում կայացավ ամփոփիչ միջոցառումը՝ երիտասարդ վավերագրողների մասնակցությամբ, ցուցադրվեցին լավագույն ֆիլմերից երկուսը՝ ժյուրիի հատուկ մրցանակին արժանացած Հովհաննես Իշխանյանի «Ընտանեկան ալբոմ» եւ «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)», ինչպես նաեւ բոլոր ֆիլմերից ստեղծված թրեյլերը:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ վավերագրական ֆիլմերը լավագույն գործիք են քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ այլ խնդիրները վեր հանելու առումով:  Նա գոհունակություն արտահայտվեց երիտասարդ վավերագրողների մասին:

film2

Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ ասաց, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստակամ է օժանդակել գեղեցիկ նախաձեռնություններին, հատկապես, եթե  խոսքը վերաբերում է ստեղծարար երիտասարդներին: Նա հավելեց, որ դիտել է ֆիլմերը, եւ ուրախ է, որ դրանց մի մասում, թեկուզ քննադատական անդրադարձ կա Երեւանին:

Ցուցադրությունից հետո կայացավ նաեւ փոքրիկ ընդունելություն քաղաքապետարանի ճեմասրահում:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nara says:

    Միանշանակ համաձայն եմ պ. դեսպանի հետ: Վերջին տարիներին նայած փաստավավերագրական ֆիլմերը օգնեցին շատ ավելի լավ ճանաչել Ամերիկան, Եվրոպան և մյուս երկրները……………

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930