Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղղաթիռ խոցելու պատասխանը Ադրբեջանը կստանա ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում». ռազմական փորձագետ

Նոյեմբեր 25,2014 21:57

Պաշտպանության նախարարի խորհրդական, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը վստահեցնում է, որ Ադրբեջանը հայկական ուղղաթիռը կործանելու համարժեք պատասխանը դեռ ստանալու է: Ուղղաթիռի դուրս բերումը ամբողջական պատասխան չի համարում:

«Ուժն է միայն, որ ունակ է թուրքին ստիպել ապրել մեր կողքին քիչ թե շատ մարդավարի: Եթե ուղղաթիռը չհանեինք, շատ խնդրեինք, ավելի լկտի կդառնային: Անպատժելիությունը լկտիացնում է: Բայց թուրքի հետ հարաբերվելու փորձ մեր բարձրագույն ռազմաքաղաքական իշխանությունը ունի: Զինվորականները սթափ կգնահատեն իրավիճակը, պատեհ առիթը կգտնեն ու շատ ցավոտ պատասխան կտան եւ այդ ցավոտ պատասխանով կստիպեն հերթական անգամ զուսպ լինել թշնամուն: Այսինքն, այդ ցավոտ պատասխանն անխուսափելիորեն լինելու է, բայց մեր պրոֆեսիոնալ զինվորականները իրենք կորոշեն՝ երբ, որտեղ ու ինչպես կպատժեն հակառակորդին»,- ասաց Դավիթ Ջամալյանը:

Ըստ նրա, ադրբեջանցիներն էլ են զորավարժություններ անցկացնում եւ ադրբեջանական տեխնիկան էլ է պարբերաբար հայկական կողմի դիտակետում հայտնվում.«Այնպես որ օրը կգա, պահը կգա: Պարզապես այդ պատասխանը պետք է տանք անկորուստ, ի դեպ, վերջին տարիներին մեր պատժիչ գործողությունների ճնշող մեծամասնության դեպքում  հայկական հատուկ նշանակության ուժերը կորուստներ չեն տվել: Կորուստներ, եթե ունեցել ենք, ապա ունեցել ենք հակառակորդի դիվերսիան հետ մղելիս, երբ հարձակման նախաձեռնությունը նրանցն է եղել»:

Թե ինչ հետեւանք կունենա ուղղաթիռի դուրս բերումը, Դավիթ Ջամալյանը շարունակեց.«Լարվածության նոր շրջանի սկիզբ կլինի այն առումով, որ հիմա նույնիսկ չգրված կանոնները, որոնք կանխատեսելի էին դարձնում սահմանին, հիմա այդ կանոններն էլ Ադրբեջանը ոտնատակ տվեց: Այս դեպքով հակամարտության որակն է փոխվում: Այսինքն, եթե նախկինում լարվածությունը դրսեւորվում էր դիպուկահարային գործողությամբ, դիվերսիոն հարձակումներով, հիմա հնարավոր է դառնում նաեւ տեխնիկա խոցելը»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930