Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ոստիկանության Իջեւանի բաժինը բացահայտել է ապօրինի ծառահատում

Նոյեմբեր 25,2014 22:57

Իրավապահ  աղբյուրներից տեղեկացանք, որ ոստիկանության Իջեւանի բաժնի համայնքային բաժանմունքի տեսուչները նոյեմբերի 18-ին շրջագայություն կատարելու ժամանակ Ենոքավան գյուղում գտնվող,  Թաթուլ Գ.-ին պատկանող փայտամշակման արտադրամասում հայտնաբերել են  9 հատ լորենի տեսակի գերան:

Ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 20-ին պարզվել է, որ նշված գերանները պատկանում են Արշավիր Ա.-ին: Բացահայտվել է, որ նա  այդ գերանները սեպտեմբերի 28-ին պատրաստել է Սեւքարի անտառտնտեսության Գետաշենի անտառպետության Չփլվու հանդամասի հարակից տարածքից՝ առանց համապատասխան թույլտվության հատելով 3 հատ լորենի տեսակի թաց կանգուն ծառ: Բնությանը պատճառված վնասի չափը ճշտվում է:

Նոյեմբերի 25-ին այդ կապակցությամբ  քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 1-ին մասով,այն ուղարկվել է Տավուշի մարզային քննչական վարչություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Դա ավելի շատ պարզել է, քան բացահայտել: Համոզված եմ, որ ոստիկանները համակարծիք կլինեն ու իրերն իրենց անունով կկոչեն: Բացահայտելու հարցեր իրոք որ կան՝ պարզել է պետք այն մեխանիզմը, որով գործում են Սևքարի անտառտնտեսության աշխատակիցներն ու ապօրինի ծառահատումներով զբաղվողները, իսկ հոդվածում նշված ՛՛առանց համապատասխան թույլտվության՛՛ բառակապակցությունը մի քանի տարբերակով կարելի է մեկնաբանել: Առաջինը, որ օրենքով սահմանված կարգով թույլտվություն չկա, երկրորդը, որ ապօրինի հատումները կատարվել են առանց անտառտնտեսության աշխատակիցների հետ համաձայնեցնելու, երրորդը, որ անտառապահն ու անտառապետը տեղյակ են, իսկ տնօրենը՝ ոչ, նա ով ոստիկանների հետ համապատասխան հարաբերություն է պահում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930