Լրահոս
Օրվա լրահոսը

Հնացած սնոբիզմ

Նոյեմբեր 26,2014 10:08

Իմ սերունդը մեծացել է մի ժամանակաշրջանում, երբ կենտկոմականների կամ ռայկոմականների սեւ «24»-երը, նրանց ամառանոցները, «փակ խանութները» եւ այլն իմ շրջապատում քմծիծաղ եւ արհամարհանք էին առաջացնում: Մասնագետները զբաղվում էին իրենց գործով, միջակությունները կոմերիտական եւ կուսակցական կարիերա էին անում: Քաղաքականությո՞ւն, ֆո՛ւ, դա նորմալ մարդուն հարիր գործ չէ, գզվռտոց, կոռուպցիա, անիմաստ ճառեր՝ պետք է այդ ամենից հեռու մնալ, լինել աղքատ ու հպարտ: Այսօր դա, իմ կարծիքով, հնացած մոտեցում է:

Բայց խոստովանեմ, որ չեմ կարողանում իմ մեջ այդ սնոբիզմը հաղթահարել. իմ ենթագիտակցական, մեղմ ասած, հակակրանքը քաղաքականության նկատմամբ հաղթում է բոլոր տեսակի բանական փաստարկները: Այդուհանդերձ, ուզում եմ հավատալ, որ հաջորդ սերունդը, որը մեծացել է այլ պայմաններում, չի կիսում իմ հակակրանքը: Այսօրվա հայաստանյան իրականությունը դրա համար առանձնապես հիմքեր չի տալիս, եւ ասելով՝ «այլ պայմաններ», ես նկատի ունեմ բացարձակապես ոչ այս Ազգային ժողովը, որի կազմի հիմնական զանգվածը Կենտկոմից առանձնապես չի տարբերվում, ոչ էլ մարզպետարանները, որոնք շատ են հիշեցնում ռայկոմները:

Բայց ներկայիս երիտասարդների մի մասն ավելի լայն եւ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունի, մասնավորապես՝ թե ով եւ ինչի համար է զբաղվում քաղաքականությամբ զարգացած երկրներում, ինչպես են աշխատում քաղաքական կարիերա անելու «վերելակները»: Այնտեղ էլ կան լիքը անազնիվ, կոռումպացված գործիչներ, բայց հիմնականում չկան տգետներ, տկարամիտներ, անգրագետներ: Բացառված է, որ այնտեղ սխալ, պետության համար վտանգավոր որոշում կայացվի պարզապես այն պատճառով, որ որոշում ընդունողները չունեն բավարար գիտելիքներ, մտահորիզոն, չեն կարողանում կարդալ օրենքներն ու մյուս փաստաթղթերը:

Այնտեղ հնարավոր չեն այն ծայրահեղ դիլետանտիզմը, պետական խնդիրների մասին կենցաղային մակարդակի դատողությունները, որոնք վերջին 20 տարում լսում ենք քաղաքական գործիչներից: Այդ դիտողությունները զուրկ չեն գավառական խորամանկությունից, բայց վերջինս չի կարող փոխարինել գիտելիքին ու ինտելեկտին:
Բայց եթե գործիչներն այդպիսին են, դա դեռ չի նշանակում, որ քաղաքականությունն է ինքնին այդպիսին: Հուսով եմ՝ նոր սերնդի մտավորականները, որոնք չունեն «խորհրդային հետքեր», չեն խորշի քաղաքականությունից, կմտնեն այդ գործի մեջ իրենց նոր, հստակ օրակարգով, ըստ որի (մի՛ զարմացեք) քաղաքականությունը հասարակական հարաբերություններն ավելի ազնիվ եւ մաքուր դարձնելու միջոց է: Այսօրվա երիտկուսակցականները, որպես կանոն, ամբողջությամբ գտնվում են «ավագ ընկերների» ճնշող ազդեցության տակ, բայց համակարգից դուրս ես տեսնում եմ փայլուն երիտասարդների:

Դրան զուգահեռ տեղի կունենա եւս մի կարեւոր բան՝ կփոխվի մեր վերաբերմունքը հարստության եւ հարուստների նկատմամբ: Նրանք այլեւս կդադարեն լինել ատելության եւ նախանձի առարկա, չեն ընկալվի որպես ժողովրդին թալանած ավազակներ: Ինձ թվում է՝ մենք կփոխվենք այն ժամանակ, երբ կսկսենք ծափահարել նրանց, ովքեր որեւէ ոլորտում (նաեւ բիզնեսում) հաջողությունների են հասել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. david says:

    The bloody book of law
    Wou shall yourself read in the bitter letter,
    Թեև ինչ խոսք, անվնաս է երազելը,
    Թե գալիս է, կամ եկել է մի նոր սերունդ,
    Որ չի վերցնի երբեք կաշառք,
    Չի խաբելու մարդկանց հատ հատ,
    Չի թալանի, չի խարդախի,
    Ու նոր որակ պիտի կերտի,
    Վատ չի հնչում,
    Ինչ որ տեղ էլ հեքիաթի պես լավ է մարսվում,
    Բայց կա մի հարց կմնա հարց,
    Փուշը ինչպես կդառնա վարդ,
    Նույնիսկ թփի վրա վարդի,
    Կամ գարու սերմ գարին ցանվի,
    Ու նրանից ցորեն հնձվի,
    Եթե հնձես, հալալ է քեզ,
    Գենոֆոնդն է փրկված այդպես,
    Փոխված գարու էդ սերմի պես:

  2. Կարեն says:

    Երբ բոլշեվիկները եկան իշխանության նրանք ավելի տգետ էին, քան մեր իշխանավորները: Սակայն նրանց երեխաները ու թոռները ստանալով պատշաճ կրթություն ստեղծեցին այլ արժեհամակարգ
    “նկատի ունեմ գիտություն, կրթություն արվեստ եւ ոչ երբեք կոմունիստական գաղափարախոսություն”
    Հուսանք որ պատմությունը կկրկնվի:

  3. Լավատես says:

    Մենք աշխատասեր ստեղծագործ ազգ ենք, մեզ ուրիշների ողորմությունները պետք չեն: Երբ հայ հարուստը հայ աղքատին սովորեցնի հարստանալու ձեւը, խելոքը՝ անխելքին, խիզախը՝ վախկոտին, առողջը՝ հիվանդին, ուժեղը՝ թույլին ու նման բաներ, այդ ժամանակ էլ մարդկանց աստիճանավորումը կդառնա բնական ու չի առաջացնի հակադրություն խավերի միջեւ, այլ հակառակը՝ կստեղծի իրար հետ համագործակցելու անհրաժեշտուլյուն:

  4. david says:

    Որ մշակովի ու կուլտուրական
    Բույսն է ցանկալի,
    Բոլորը գիտեն,
    Որ մոլախոտն էլ խանգարում է շատ,
    Բոլորը գիտեն,
    Պայքարում էլ են,
    Բայց չի վերանում
    Հենց նրա համար,
    Որ նա է հողի
    Հարազատ զավակ,
    Մշակովին միշտ
    Խորթ, անհարազատ…
    Մոլախոտի դեմ
    Համաշխարհային
    Մեծ հրդեհ է պետք,
    Միաժամանակ,
    Որ մշակովի բույսը ունենա
    Որակ ու քանակ:

  5. Ալեքսանդր says:

    Հիասքանչ երազանք է

  6. Narek says:

    Լավ էր գրում, էլի վերջում տապալեց Աբրահամյանը. «Ինձ թվում է՝ մենք կփոխվենք այն ժամանակ, երբ կսկսենք ծափահարել նրանց, ովքեր որեւէ ոլորտում (նաեւ բիզնեսում) հաջողությունների են հասել:»

    Հա որ հա, եկեք ծափահարենք, որ մենք էլ փոխվենք, պետությունն էլ:

  7. պիսատել says:

    “Քաղաքականությո՞ւն, ֆո՛ւ, դա նորմալ մարդուն հարիր գործ չէ, գզվռտոց, կոռուպցիա, անիմաստ ճառեր՝ պետք է այդ ամենից հեռու մնալ, լինել աղքատ ու հպարտ: Այսօր դա, իմ կարծիքով, հնացած մոտեցում է:”
    Այ քեզ բան: Քաղաքականությամբ զբաղվելսն ինչ կապ ունի աղքատ լինել չլինելու հետ: Իսկ չես կարող քաղաքկանությամբ չզբաղվես, բայց ասենք ձեռներեց լինես ու հարստանաս: Այն էլ խոսում եք աղքատ չլինլու մասին ոչ թե հարստանալու: Այսինքն հույսներդ լրիվ կտրել եք, որ մարդ իր աշխատավարձով, ասենք ուսուցչի, պետք է աղքատ չլինի:
    Փաստորեն դուք այլ ձև չեք էլ պատկերացնում ոչ աղքատ լինելու: Պետք է քաղաքականությամբ զբաղվես, պաշտոն ստանաս, որ փող աշխատես: Հաճախ պետական պաշտոնյայի միակ փող աշխատելու ձևն աղքատ երկրում կաշառք ուտելն է:
    Էլ ասելու բան էլ չունեմ, ամեն բան ինքներդ ձեր պատկերացրած երկրի ու ապագայի մասին ասացիք: պաշտոն չուզեք էլ (ի նկատի չունեմ աղքատ եղեք; մի վախեցեք, փորձեք պայքարել, որ այնպիսի եկրում ապրեք որտեղ մարդ իր շխատավարձով աղքատ չլինի):

  8. Որ սնոբիզմը չի հաթահարվել, երևում է մամուլի էջերից: Հիմնական նյութը քաղաքականությունն է, հերոսները- պատգմավորները: Բոլոր թերթերի նյութերը տանում են խորհրդարան: Մյուս նյութերը երկրորդական են, անցողիկ: Չունենք ոչ արժանի բժիշկներ, ոչ շինարարներ, ոչ գործածարներ, ոչ էլ երիտասարդներ-արժանի ճանաչվելու հասարակության կողմից: Իրականում պետք է լինի հակառակը: Ազգային ժողովի նյութերը պետք է լինեն տեղեկատվական, և մյուս նյութերը- հիմնական: Էդ ժամանակ ազգային ժողովում թատրոնն էլ կվերանա:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930