Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսական ցնցում. երբ սպասել նոր կաթված. «Ժամանակ»

Նոյեմբեր 26,2014 10:19

Հայաստանի ֆինանսական շուկան երեկ կայուն էր՝ երկու-երեք օրերի կտրուկ վայրիվերումներից և ցնցումներից հետո: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ սահմանվել է դրամի նոր փոխարժեք արտարժույթների համեմատ՝ դրամն արժեզրկվել է, ինչն էլ հայտարարվեց, այսպես ասած, «երկնային բարիք», որի մասին հայտարարություն էր տարածել Կենտրոնական բանկը: Այդ հայտարարության մեջ շատ ուշագրավ էր մի ձևակերպում՝ «վերջին օրերին փոխարժեքի ճշգրտումը»: Այդպես էլ պարզ չեղավ, թե ով էր «ճշգրտում» փոխարժեքը, և այդ ինչպես պատահեց, որ հենց Կենտրոնական բանկը հայտարարեց, որ կարծում է «ճշգրտված» փոխարժեքը արդեն այն է, ինչ պետք է, իրավիճակը կայունացավ:

Թվում է, թե կայունացումից հետո խնդիրը հարթվեց, վերացավ, ոչ ոք այլևս չի խոսի դրա մասին, և ամեն ինչ շատ շուտով կմոռացվի, մինչև հաջորդ ցնցում: Եվ ամենայն հավանականությամբ հենց այդպես էլ կլինի, որովհետև այդպես է եղել նախորդ բոլոր ցնցումների դեպքում, իսկ այդպիսիք եղել են մի քանի անգամ: Ցնցումների ընթացքում աժիոտաժ, խուճապ, տագնապ, իսկ մի քանի օր հետո լռություն, ոչ ոք չի հետաքրքրվում ֆինանսական շուկայով, ոչ ոք չի հետաքրքրվում դրամավարկային քաղաքականությամբ, ֆինանսական շուկայի միտումներով, որևէ մեկին չի հետաքրքրում, թե ֆինանսական համակարգը որքանով է հարստացել նորանոր ցնցումներից ապահովագրվելու մեխանիզմներով:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930