Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն առաջարկելու է սահմանադրությամբ ընդլայնել ընդդիմության լիազորությունները. «Հրապարակ»

Նոյեմբեր 26,2014 10:26

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ հայտնեց, որ առաջիկայում կհրապարակեն իրենց առաջարկների փաթեթը, որից հետո լայն քննարկումներ կծավալվեն այլ քաղաքական ուժերի հետ։

«Եվ կուսակցությունում, եւ մասնագիտական հանձնաժողովի հետ քննարկում ենք առաջարկները, բոլոր նրանց հետ, ովքեր մասնագիտական բոլոր առումներով կարեւորություն են տալիս մեր առաջարկներին։ Մենք քառյակում էլ ասել ենք մեր առաջարկները եւ իրենց էլ առաջարկել, որ միանան, բայց իրենք հրաժարվեցին, որ բովանդակային քննարկման չեն գնում, եւ հայտնի ջրբաժանից հետո չեն եղել քննարկումներ»։

Արծվիկ Մինասյանը թվարկեց այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ ձեւավորել են փաթեթը. «Կառավարման համակարգի փոփոխությունը, որ առաջնային մանդատ ունեցողը խորհրդարանը լինի, երկրորդը՝ գործող սահմանադրական համակարգում նախագահի լիազորությունները մեխանիկորեն չպիտի անցնեն վարչապետին, լիազորություններ կան, որոնք պիտի լինեն Ազգային ժողովի ձեռքում։ Մի շարք լիազորություններ վարչապետն առանձին դեպքերում կարող է գործադրել, օրինակ՝ գերագույն գլխավոր հրամանատարի ֆունկցիան վարչապետը կարող է ունենալ միայն պատերազմական ժամանակ։ Մյուս ուղղությունը վերաբերում է անկախ դատական համակարգի կայացմանը, օրինակ, որ Արդարադատության խորհրդին լիազորություններ վերապահվեն, եւ այն լինի անկախ դատական համակարգի երաշխավորը, այլ ոչ թե ներկա կարգավորման շրջանակներում՝ նախագահը։ Ընտրական համակարգի վերաբերյալ 100 տոկոս համամասնական պահանջը եւ այլն»։

Այս առաջարկների մեջ ընդգրկված է նաեւ ՀՅԴ մշտական պահանջը՝ ընդդիմության լիազորությունների ընդլայնումը կառավարման համակարգում, օրինակ՝ վերահսկողական լծակները:

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930