Լրահոս
Օրվա լրահոսը

Լռելով քաղաքական ճնշումների մասին՝ մենք առաջին հերթին խաբում ենք ինքներս մեզ. «Հրապարակ»

Նոյեմբեր 26,2014 10:59

Շավարշ Քոչարյանը լսումների ժամանակ, բառիս բուն իմաստով, բոցել է՝ ասելով. «Նախ՝ մենք առաջինն էինք, որ պետք է անցնեինք այդ ճանապարհը (նման փորձ չկար մինչ այդ)։ Եվ հետո, թիրախը շարժական էր. չէ՞ որ մեր «ճանապարհային քարտեզը» հաստատվել էր, որպեսզի դառնանք Մաքսային միության եւ Ընդհանուր տնտեսական տարածքի անդամ»։

Ուշադրություն դարձրեք «թիրախը շարժական էր» արտահայտությանը։ Նախ արկածախնդիր պետք է լինել, ԵՄ անշարժ թիրախը թողած, դաշտում վազող եղջերվի հետեւից ընկնելու եւ նրան բռնելու նպատակով «ճանապարհային քարտեզ» գծելու համար։

Եվ ապա՝ Շավարշ Քոչարյանն այնպես է խոսում մեր պատրաստած «ճանապարհային քարտեզի» մասին, ասես այն ծնվել է մեր կամքով ու մեր ցանկությամբ, եւ ոչ ոք, մեզնից բացի, դերակատարություն չի ունեցել այդ գործում։ Լռելով քաղաքական ճնշումների մասին՝ մենք առաջին հերթին խաբում ենք ինքներս մեզ։ Մեր աչքի առաջ են Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի օրինակները։ Վերջապես մեր աչքի առաջ է մեր օրինակը։ Արժե՞ ապուշացնել մի ողջ ժողովրդի եւ ինքդ քեզ՝ հանուն գոյություն չունեցող մի բանի, որը ոչ միայն գոյություն չունի, այլեւ շարժական է։

Բնականաբար, զավեշտ է նաեւ այն, որ Շավարշ Քոչարյանը համոզված է, որ այդ գոյություն չունեցող եւ շարժական ԵՏՄ-ում առանց Հայաստանի համաձայնության ոչ մի որոշում չի ընդունվի։ Սա արդեն հետաքրքիր է հոգեբանորեն։ Բանն այն է, որ ոչ հեռու անցյալում այդ դեռեւս գոյություն չունեցող ԵՏՄ-ի ապագա անդամներն Աստանայում Հայաստանին ուղարկեցին դասը սովորելու եւ նորից փորձելու։ Դրանից հետո, մինչեւ Մինսկում վազող եղջերվին բռնելը, ստիպված էինք ի լուր աշխարհի եւս մեկ անգամ տարփողել, որ Արցախը Հայաստան չէ։

Ինչի՞ մասին է սա խոսում։ Այո, բացառապես այն մասին, որ ԵՏՄ-ն ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական կառույց է եւ կազմավորվում է (եթե կազմավորվում է) ոչ այնքան տնտեսական, որքան առանձին երկրների աշխարհաքաղաքական շահերի հիման վրա։ Հետեւաբար, զավեշտալի իրավիճակներում չհայտնվելու համար, պետք է խոստովաևենք նաեւ, որ մենք պարզապես գտնվում ենք աշխարհաքաղաքական պրոցեսների հենց խառնարանում, որտեղ ոչ թե մենք ենք որսորդը, այլ մեզ են որսում:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930