Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ երիտասարդ դիվանագետները Եվրոպայի հիմնական դիվանագիտական կենտրոններում անցկացրել են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող երկամսյա պրակտիկա

Նոյեմբեր 26,2014 15:40

Չորս հայ երիտասարդ դիվանագետ անցկացրել են երկամսյա պրակտիկա Բրյուսելի, Ստրասբուրգի, Վիեննայի և Ժնևի եվրոպական ու միջազգային հաստատություններում և Հայաստանի դիվանագիտական առաքելություններում: Վարչական և կառուցվածքային կարողությունների ամրապնդմանն ուղղված ծրագրի շրջանակներում Հայաստանի դիվանագիտական դպրոցի շրջանավարտները ԵՄ-ի կողմից ստացել են կրթաթոշակ:

Վերադառնալով հայրենիք՝ նրանք իրենց շնորհակալությունն են հայտնել ծրագրում մասնակցելու ընձեռած հնարավորության համար: Դիվանագետները նշել են, որ 2 ամիսը, որոնց ընթացքում իրենք ընդգրկված են եղել դեսպանատան թիմի կազմում՝ անմիջական մասնակցություն ունենալով միջազգային ֆորումներում առաջացած մի շարք կրիտիկական խնդիրների լուծմանը, հանդիսանում է Դիվանագիտական դպրոցում ձեռքբերած իրենց կրթությանը գումարված կարևոր լրացում: Դա գնահատվում է որպես աշխատանքային վերապատրաստում, որը կօգնի իրենց հետագա գործունեության ընթացքում:

Չորս դիվանագետների վերադարձը ազդարարեց «Աջակցություն Հայաստանի դիվանագիտական դպրոցի վարչական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում իրականացվող 2014թ համար գործողությունների ավարտը: Ներկայումս իրականացվող ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրը մեկնարկել է 2013թ. մայիսին: Ծրագիրն ունի երկու տարվա տևողություն և աջակցում է դպրոցի գործունեությանը, խորհրդատվություն է տրամադրում կառույցի ապագայի վերաբերյալ ռազմավարության մշակման հարցում, ինչպես նաև աջակցում է կրթական ծրագրերի զարգացմանն ու միջին օղակի դիվանագետների վերապատրաստմանը: ԵՄ ֆինանսավորումը կազմում է 895,500 եվրո:

2014թ. փետրվար և նոյեմբեր ամիսների ընթացքում ծրագրի շրջանակներում 23 միջազգային դասախոս այցելել է Դիվանագիտական դպրոց: Դասախոսներն ընդհանուր առմամբ 450 ժամ տևողությամբ դասախոսություններ են կարդացել դիվանագիտական ծառայության համար նախապատրաստվող միջին օղակի վերապատրաստման ծրագրի շրջանակներում դիվանագետ դառնալու ցանկություն ունեցող ուսանողների համար: Հուլիսին ծրագիրը ֆինանսավորել է Դիվանագիտական դպրոցի խմբի մեկ շաբաթյա առաքելությունը Լոնդոն, որտեղ խումբը մասնակցել է դիվանագետների համար հատուկ մշակված անգլերեն լեզվի դասընթացին, որը նաև դասավանդվելու է 2015թ. դպրոցում: Սեպտեմբերին՝ ծրագրի երկրորդ տարվա ընթացքում, Դիվանագիտական դպրոցի ուսանողները ուսումնական այցով մեկնել էին Բրյուսել և Վիեննա, ինչը խորհրդանշում է Դիվանագիտական դպրոցի և Հայաստանում ԵՄ պատվիրակության միջև հաջողված համագործակցությունը:

Հայաստանի Դիվանագիտական դպրոցը հիմնադրվել է 2010-ին` ապագա և ծառայող դիվանագետների, ինչպես նաև կառավարական գործակալությունների արտաքին հարաբերությունների ստորաբաժանումներում աշխատող անձնակազմի վերապատրաստման նպատակով: Դպրոցը նախորդ տարիներին հաջողությամբ կատարել է այդ դերը`Արտաքին գործերի նախարարության և միջազգային դոնորների, ներառյալ Եվրոպական միության և ԵԱՀԿ-ի ուղղակի աջակցությամբ:

Մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930