Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ փոխնախագահն ուսանողների խնդրանքով խոսել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացից

Նոյեմբեր 26,2014 15:50

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների՝ ապագա քաղաքագետների եւ դիվանագետների հետ: Ավելի քան երկու ժամ ընթացած ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողների բազմաբնույթ հարցերին, որոնք առավելապես վերաբերում էին ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականության առանցքային հարցերին, սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ զարգացման միտումներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին, Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից սպասելիքներին եւ այլն :

2

Ուսանողներին հետաքրքրող հարցերից էր ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որին ի պատասխան պարոն Շարմազանովը նշել է, որ Հայաստանը խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափով: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի:

Ի պատասխան Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների վերաբերյալ հարցի՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ ոգեկոչման միջոցառումներ են կազմակերպվելու եւ մեր երկրում, եւ նրա սահմաններից դուրս: Մասնավորապես, Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցադրություններ են կազմակերպվելու Կիպրոսի, Հունաստանի եւ Չեխիայի խորհրդարաններում: Նրա գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ ժխտողականության դեմ պայքարը շարունակելու է մնալ երկրի արտաքին քաղաքական կարեւորագույն հարցերից մեկը, ինչը նպատակ ունի ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլեւ կանխել հնարավոր նման ոճրագործությունները:

ԱԺ փոխնախագահն ուսանողների խնդրանքով խոսել է նաեւ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացից եւ Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցությունից: Այս համատեքստում նա նշել է այն դրական միտումները, որոնք արդեն իսկ նկատելի են՝ գազի սակագնի պահպանում, ադամանդագործության զարգացում, արտահանման ծավալների մեծացում, շուրջ 170 միլիոնանոց շուկայի հնարավորություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Մանկավարժականից պրծավ, հիմա էլ Մայր բոհն է ,,լուսավորրքում,,` առնետավազքի շրջանակներում….

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930