Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկի ռեկտորի շուրջ ծավալված սկանդալը բացասաբար կազդի՞ բուհի վարկանիշի վրա

Նոյեմբեր 26,2014 17:05

«Բուհն իր ճանապարհով պիտի գնա, նման դեպքերն էլ ուղղակի կվերանան, քանի որ իրենց արդյունքին չեն հասնի»,-Aravot.am-ի հարցին` մտահոգություն չունե՞ն, որ բուհի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի անձի շուրջ ծավալված վիրտուալ սկանդալը  բացասական ազդեցություն կունենա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) վարկանիշի, դիմորդների թվի վրա, այսպես պատասխանեց ՀՊՃՀ Տրանսպորտային համակարգերի ֆակուլտետի դեկան Գագիկ Մուսայելյանը:

Պարոն Մուսայելյանը վստահեցրեց, թե «բուհի ավանդույթները շարունակվում են»: Հետո էլ շեշտեց. «Նման բաները կարող են լինել և եղել են, բայց դրանք կարճ ժամանակ են տևում և էական հետևանքներ չեն ունենալու: Բուհի գործող ռեկտորը, աշխատակազմը ապացուցում են, որ լավ են աշխատում, ունենք արդյունքներ, համերաշխ ենք, մեծ միջոցառումներ ենք կազմակերպում. իսկ դա նշանակում է, որ բուհն իր ճանապարհով պիտի գնա, որևէ խնդիր չեմ տեսնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նկարում Գագիկ Մուսայելյանը` ձախից առաջինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930