Լրահոս
Օրվա լրահոսը

Թվայնացման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Նոյեմբեր 26,2014 19:49

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ թվային հեռարձակման ներդրման գործընթացի վերաբերյալ  կլոր սեղան-քննարկում և մամուլի ասուլիս։ Քննարկմանը ներկա էին հեռուստաընկերությունների պատասխանատուներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, մեդիա փորձագետներ,լրագրողներ, ոլորտի մասնագետներ։

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարար Գագիկ Բեգլարյանն իր ելույթում խոսելով թվային հեռուստահեռարձակման կարևորության մասին  նշեց, որ   Հայաստանում հեռուստահաղորդակցության թվայնացումը ժամանակի ամենամեծ փոփոխություններից է, որի ներդրման համար պետական մեծ միջոցներ են տրամադրվել։

Մեր հանրապետությունում հեռուստատեսային թվային հեռարձակման գործընթացի սկիզբը համարվում է 2009 թվականը, երբ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց թվային հեռարձակման հայեցակարգը։

Թվայնացման պայմաններում աշխատելու իրավական հիմքերը սահմանվել են 2010 թվականին  ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին»  անցումային օրենքով որով 2015 թվականի հուլիսի 1-ը սահմանվել է վերջնաժամկետ՝ իրավահարաբերությունների կարգավորման համար։

Հայաստանում թվային հեռուստահեռարձակման ներդրման տեխնիկական աշխատանքները սկսվել են  2014 թվականի հունվարի 14-ից։ Աշխատանքներն իրականացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունն իր հիմնական գործընկեր՝ շվեդական «ԷՐԻՔՍՈՆ» կազմակերպության հետ։

Ի՞նչ է կատարված այսօրվա դրությամբ։

Թվայնացումը էականորեն կրճատում է հեռահաղորդման վրա ծախսվող էներգիայի քանակը։ Ըստ մասնագիտական որոշ գնահատականների, թվային հեռուստատեսությունը 6 անգամ արդյունավետ է անալոգայինի համեմատ։

Թվայնացման գործընթացը պահանջում է ներդրման զգալի ծախսեր, այդ թվում նաև որոշ ծախսեր բնակչության կողմից՝ ապահովելու իրենց հեռուստացույցները թվային ընդունիչներով։

Գագիկ Բեգլարյանը նշեց, որ չնայած լարված ռեժիմին, աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի։

Միջոցառմանը ներկա հեռուստաընկերությունների պատասխանատուները, հասարակական կազմակերպությունների ղեկավարները, մեդիա փորձագետներն  ու լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին նախարարին։

Դրանք առավելապես վերաբերում էին  բնակչության անապահով շերտերի համար թվային հեռարձակման ապահովման, հեռարձակման որակի խնդիրներին, ընդունիչ սարքերի հնարավորություններին և այլն։ Նախարարը պատասխանեց բոլոր հարցերին։

Այնուհետև «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության տնօրեն Գրիգոր Ամալյանը ներկայացրեց փորձնական թվային ազդանշանի հեռարձակումը։ Միջոցառումը եզրափակվեց կլոր-սեղան քննարկմամբ,  որի ընթացքում  Գրիգոր Ամալյանը  ներկաներին հետաքրքրող մասնագիտական բազմաթիվ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տվեց։

Մանրամասները՝ տեսանյութում`

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930