Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանն առաջարկում է քննության առարկա դարձնել  «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրած վնասների իրական չափերը

Նոյեմբեր 27,2014 13:47

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին ու առաջարկել Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան ծրագրում որպես առանձին թեմա (ծրագրային հարց) ներառել և մանրամասն քննության առարկա դարձնել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրած վնասների իրական չափերը:

Առաջարկությունը հիմնավորվում է նրանով, որ, ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր տարի պետական բյուջեից սուբսիդավորում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կրած վնասները: Մասնավորապես, ըստ տարիների՝ սուբսիդիաների գումարն ունի հետևյալ տեսքը՝

·  2011 – 167 մլն ՀՀ դրամ

·  2012 – 155 մլն ՀՀ դրամ

·  2013 – 328 մլն ՀՀ դրամ

·  2014 – 536,5 մլն ՀՀ դրամ

·  2015 – 496,5 մլն ՀՀ դրամ

Այսինքն, 2011-2014 թվականների ընթացքում այդ վնասը կտրուկ աճել է և եռապատկվելով հասել ու գերազանցել 0,5 մլրդ ՀՀ դրամը, ինչն առնվազն կասկածի տեղիք է տալիս:

Հիշեցնենք, որ ՀՀ Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան ծրագրի նախագիծն այժմ գտնվում է խորհրդարանում և շուտով կքննարկվի պլենար նիստերի ընթացքում:

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930