Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Մինասյան. «Ոստիկանական պահպանության պահանջարկը բարձրացել է»

Նոյեմբեր 27,2014 18:29

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության մամլո սրահում այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ամփոփելով 2014 թվականի 10 ամիսները, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Վարդան Մինասյանը հայտարարեց, որ ոստիկանական պահպանության պահանջարկը բարձրացել է:

Ըստ նրա՝ դա քաղաքացիների հետ հանցագործությունների նախականխման եւ կանխման ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ անցկացնելու արդյունք է: Նա նշեց, որ տեղի է ունեցել պայմանագրերի եւ պայմանագրային գումարների աճ: Վարդան Մինասյանը ասաց, որ ոստիկանության կայուն պահակետերում պահպանվող օբյեկտների թիվը 995-ն է, կենտրոնացած պահպանության դիտակետերով՝ 2638, ուղեկցումը՝ 74, երթուղու պահպանությունը՝ 239. «Պետական պահպանության գլխավոր վարչության գլխավոր գործառույթներից է հանրապետության տարածքում գործող բոլոր ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների հուսալի պահպանությունը, ինչպես նաեւ կարեւորագույն օբյեկտների պաշտպանությունը ռազմական դրության ժամանակ: Ոստիկանության ուժերով իրականացվում է թվով 127 օբյեկտի պահպանություն, այդ օբյեկտներից են ՀՀ կառավարության մասնաշենքերը, Հայաստանի ազգային հեռուստատեսությունը, Հայաստանի ազգային ռադիոն, ՀՀ կենտրոնական բանկը, «Երեւան ջուր» ՓԲԸ ջրամատակարարման օբյեկտները, Հարավկովկասյան երկաթուղին, Մատենադարան, Ազգային պատկերասրահ, Ազգային գրադարան եւ այլ օբյեկտներ»:

Վարդան Մինասյանը հայտնեց, որ իրենց կողմից պահպանվող կառույցներում իրականացել է հանցագործության 18 դեպք, որոնցից 2-ը՝ բռնություն իշխանության ներկայացուցիչի նկատմամբ, 11-ը՝ անձնական գույքի գողություն, 3-ը՝ գողության փորձ, 1-ը՝ գույքի դիտավորյալ ոչնչացում, 1-ը՝ փախուստ հոգեբուժարանից: Նա հավելեց, որ պետական պահպանության գլխավոր վարչության ստորաբաժանումների ծառայողների օժանդակությամբ բացահայտվել է հանցագործության 103 դեպք, տարածքային բաժանմունքներ բերման են ենթարկվել 267 քաղաքացիներ, որոնցից 103-ը՝ հանցագործություն կատարելու կասկածանքով, 164-ը՝ վարչական իրավախախտումների համար. «Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բնակչությունը կամավոր հանձնել է  11 միավոր հրազեն, 8 հատ նռնակ, 15 միավոր տարբեր ռազմամթերք, 2949 հատ տարբեր տրամաչափերի փամփուշտներ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930