Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհից սահմանագոտու այգիների վնասները հաշվել են, բայց չեն հայտնում

Նոյեմբեր 27,2014 18:42

Օգոստոսի 7-ին սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի խաղողի եւ պտղատու այգիներում «Եղվարդշին» ԲԲԸ-ի կողմից իրականացված ոռոգման ջրագծի ապամոնտաժման աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնները չպահպանելու հետեւանքով, եռակցման ապարատից թռած կայծից հրդեհ է բեռնվել, որը մեծ վնաս է պատճառել: Նոյեմբերի 3-ին Վ. Կարմիրաղբյուրի մի խումբ բնակիչներ Երեւանում, նախագահական նստավայրի առաջ արտահայտել են իրենց բողոքը: Նախագահի աշխատակազմի աշխատակիցները ընդունել են նրանց, լսել նրանց մտահոգությունները: Նախկինում խոսք էր գնում  48 ընտանիքներին պատկանող 12 հա այգիների , հետո՝ 37 ընտանիքին պատկանող 6.8 հա այգու մասին: Հրդեհի կապակցությամբ հարուցված քրեական գործը քննվում է Բերդի ոստիկանությունում:

Վ. Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը հայտնեց, որ 3 փորձագետներ 4-5 օր աշխատել են հրդեհից տուժած այգիներում, հաշվել յուրաքանչյուրի վազի եւ ծառի կրած վնասը: Կ. Չոբանյանն ասաց, որ վնասի չափերը ճշտվել է, սակայն իրենց չեն հայտնում, այդ տվյալները գտնվում են հարուցված քրեական գործի մեջ: Հավելենք, որ  «Եղվարդշինը» հրդեհի պատճառ դարձած աշխատանքները կատարել է առանց շինարարական թույլտվության, հրդեհից հետո Վ. Կարմիրաղբյուրի համայնքապետարանից ստացել է շինթույլտվություն:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gohar says:

    Հարգելի Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ ,մեր գրագետ լեզվի օրենքօվ պետք ե գրվի ենթական, ստօրօգիալը,հետօ նօր լրացւմները․ վօրպես օրենք դւք սկսւմ եք լրացւմներից․

  2. Ոսկան Սարգսյան says:

    հարգելի Գոհար,կարծեմ ձեր գրառումը զերծ չէ վրպակներից: Եթե կարողանամ միայն լրացումներով խոսքս տեղ հասցնել, երջանիկ կլինեմ: Կարեւորը ձեւը չէ, այլ՝ բովանդակությունը: Բոլոր դեպքերում շնորհակալ եմ,որ իմ գրածի հանդեպ ուշադիր եք:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930