Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Լեհաստանի ԱԳ փոխպետքարտուղար Տոմաշ Օրլովսկուն

Նոյեմբեր 27,2014 19:55

Նոյեմբերի 27-ին Լեհաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Էդգար Ղազարյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Լեհաստանի ԱԳ փոխպետքարտուղար Տոմաշ Օրլովսկուն:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ փոխպետքարտուղար Օրլովսկին դրական գնահատեց հայ-լեհական հարաբերությունները` վստահություն հայտնելով, որ դրանք հետագայում ավելի կընդլայնվեն և կխորանան` ի նպաստ երկու երկրների բարեկամության:

Փոխպետքարտուղարը նշեց, որ Լեհաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, և պատրաստ է քննարկել արդյունավետ համագործակցությանն առնչվող բոլոր այն հարցերը, որոնք կարող են նպաստել դրանց ակտիվացմանը: Տոմաշ Օրլովսկին հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին իր առաքելության ընթացքում և հույս հայտնեց, որ նա իր նպաստը կբերի հայ-լեհական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ղազարյանը նշեց, որ Հայաստանը նույնպես կարևորում է Լեհաստանի հետ համագործակցության ընդլայնումը և վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի հայ-լեհական բարեկամական հարաբերությունների ակտիվացման և խորացման համար։

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական համագործակցության, մշակութային ոլորտներում շփումների ակտիվացման ուղղությամբ իրականացվող քայլերը: Առանձնահատուկ կերպով նշվեց լեհահայ համայնքի` երկու ժողովուրդների բարեկամության և ջերմ հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի ու դերի մասին: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային խնդիրներին:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930