Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Սաֆարյանի հետ կատարվածը կարող ենք որակել որպես մահափորձ. Նախախորհրդարան

Նոյեմբեր 27,2014 20:25

Այս պահին մենք գտնվում ենք դեպքի վայրում, որտեղ հարվածել են Գևորգ Սաֆարյանին: Մայթին հստակ երևում են արյան հետքերը: Ժամանել է Ոստիկանությունը: Բոլոր լրագրողներին կոչ ենք անում գալ դեպքի վայր և լուսաբանել կատարվածը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք​, այսօր՝ ժամը 18:00-ի սահմաններում, անհայտ անձինք հարձակվել են Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գևորգ Սաֆարյանի վրա և կոշտ առարկայով հարվածել նրա գլխին, որի հետևանքով Գևորգ Սաֆարյանը կորցրել է գիտակցությունը: Գլխի շրջանում նա այժմ ունի վնասվածք և տեղափոխվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու նպատակով:

Դեպքը տեղի է ունեցել Խանջյան փողոցի վրա:

Այս միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նախորդ գիշերներին տեղի ունեցածը, մասնավորապես՝ Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ավտոմեքենաների հրկիզումը, ծրագրավորված հարձակում է, որն ունի քաղաքական շարժառիթ և ուղղված է «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման դեմ:

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ մարտահրավերն ընդունված է, և հայտնում է իր հաստատակամությունը, որ ապրիլի 24-ին ժողովրդի կամքի պարտադրմամբ հեռացնելու է ռեժիմին:​

Նախախորհրդարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930