Լրահոս
Օրվա լրահոսը

«Նելսոն Ոսկանյանը ճկռած Սուրիկ Խաչատրյանի հանձնարարություններն է արել». Անժելա Բուդաղյան

Նոյեմբեր 27,2014 21:40

Ավետիք Բուդաղյանի հորաքույր, Գորիսի բնակիչ Անժելա Բուդաղյանը պատմում է՝  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ամեն ինչ արել է՝ Գորիսի (2000-2014 թթ) քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին իր տեղակալ նշանակելու համար:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի դատախազությունը, արձագանքելով Գորիսի նախկին քաղաքապետի գործունեության վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին («asekose.am» կայքի «Ինչ արել եմ` կարգով եմ արել, ինչ չեմ արել` օրենքով կանեմ, եղավ. Գորիսի քաղաքապետ», «aravot.am» կայքի «Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետին պատկանող կազմակերպությունը» և «Գորիսի քաղաքապետը պարզաբանում է»), հանձնարարել է նյութեր նախապատրաստել, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությամբ պարզվել, որ նախկին քաղաքապետն իր պաշտոնավարման ընթացքում (2000-2014թթ.) հանդիսանալով պաշտոնատար անձ՝ չարաշահել է իր լիազորությունները` կեղծ աճուրդների միջոցով, ապօրինի հողահատկացումներ կատարելով իր և իր ընտանիքի անդամների անուններով:

«Գորիսում բոլորն էլ գիտեն, որ Նելսոն Ոսկանյանն ինչ արել է, մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ է արել: Ոչ մի լավ քաղաքապետ չի եղել, նա ճկռած, պպզած միայն մարզպետի հանձնարարություններն է արել: Քաղաքապետի կնիքը մարզպետարանի ֆինանսական բաժնի վարիչի մոտ է եղել, ինչ ուզել, արել են»,- Aravot.am-ին ասաց Անժելա Բուդաղյանը:

Նրա պատմելով, մարզպետը քաղաքապետի միջոցով Գորիսում մի շարք հողատարածքներ է յուրացրել ու սեփականաշնորհել իր հարազատների անուններով.« Նելսոն Ոսկանյանն էլ հայտարարել է, թե ես մարզպետի համար էդքան բան անեմ ու կողքի՞ մնամ: Ամենքը քանի տեղ տուն են կառուցել, Ֆրանսիայում տուն են կառուցում, Երեւանում տուն են կառուցում: Նախկին քաղաքապետը Սուրիկ Խաչատրյանի աջ ձեռքն էր, ուզում էր տանել իր տեղակալ, բայց այդ գործերը շատ են, էլ ծածկել հնարավոր չէր»:

Նելսոն Ոսկանյանից տուժած քաղաքացու բացահայտումները կներկայացնենք քիչ ուշ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930