Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս բալետմեյստերի յուրօրինակ դասը՝ ռուսերեն լեզուն չիմացողներին (Տեսանյութ)

Նոյեմբեր 27,2014 22:25

«Նա, ով չգիտի ռուսերեն լեզուն և Լև Տոլստոյին, նա ինչ-որ բան կորցնում է, հասկանում եք», – երեկ Գյումրիում հայտարարեց  Մոսկվայի «Ռուսկիե սեզոնի» պետական պարային անսամբլի  գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմեյստեր Նիկոլայ Անդրոսովը: Կարևորելով իր մայրենի լեզվի իմացությունը՝ աշխարհահռչակ բալետմեյստերը դա բացատրեց միմյանց հասկանալու, սիրելու, միասին լինելու ու բարիություն գործելու անհրաժեշտությամբ:

Հիշեցնենք, որ նա իր խմբով Գյումրի էր եկել «էսկադա» պարի թատրոնի 20-ամյակի պարերը բեմադրելու ու համերգ-ներկայացում ցուցադրելու համար: Նա ասաց, որ  ինքը ևս փորձում է հայերեն սովորել իր ընկերներին հասկանալու համար: Թեև, ըստ նրա, դա բավական դժվար է: Նշենք, որ նա արդեն իսկ հատուկենտ հայերեն բառեր էր արտասանում՝ սրանով ավելի ոգևորելով իրեն շրջապատող մարդկանց՝ թատրոնի պրոդյուսերին, ռեժիսորին, «Էսկադայի» սաներին:

Մանրամասները ՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930