Լրահոս
Օրվա լրահոսը

«Արաբներից սկսած՝ գայթակղիչ առաջարկներով մրցույթներ են անցկացնում»

Նոյեմբեր 28,2014 13:30

Ասում է Աշոտ Խաչատրյանը՝ ամփոփելով տարին

2014 թվականը շատ հագեցած էր գեղեցկության եւ նորաձեւության մրցույթներով, որին «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգան» տարբեր հեղինակավոր մրցույթներում ներկայացրել է հայ գեղեցկուհիներին: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի» «Միսս եւ Միստր աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ Աշոտ Խաչատրյանը, որը նաեւ ամփոփելով անցնող տարին, թվարկեց բազմաթիվ հեղինակավոր մրցույթներում Հայաստանի մասնակցության փաստն ու մեր մասնակիցների ձեռքբերումները:
Աշոտ Խաչատրյանն առանձնացրեց հատկապես մրցույթներից կարեւորները, օրինակ, Miss International-ը. «Հայաստանը երբեք չէր մասնակցել այս մրցույթին, ավելի ճիշտ՝ մեկ անգամ է եղել, այս անգամ մրցույթում, որն անցկացվում էր Ճապոնիայում, մեր մասնակիցը՝ Շուշաննա Երիցյանը, ճիշտ է, տեղ չգրավեց, բայց կարեւոր էր նրա մասնակցությունը նրանով, որ Հայաստանը ներկայացվեց աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներից մեկում»:

Թվարկելով մրցույթների ցանկը, Աշոտ Խաչատրյանը տեղեկացրեց, որ մայիս ամսին Էգեյան ծովի ափին անցկացվել է աշխարհի ֆոտոմոդելների Miss 7 Continents մրցույթը, որին մասնակցել են աշխարհի քսան գեղեցկուհիներ, որոնք նաեւ մասնակցում էին Miss World-ին, Miss Universe -ին ու Miss International-ին: Սեպտեմբեր ամսին անցկացվել է նաեւ Princess of the Globe մրցույթը, որտեղ Անահիտ Գրիգորյանը հաղթել է «Միսս տաղանդ» անվանակարգում: Փոքրիկներից՝ Էլեն Ասոյանն էլ դարձել է աշխարհի փոքրիկ արքայադուստր, ինչպես նաեւ աշխարհի քառասուն մասնակիցներից ընտրվել է լավագույն հնգյակում:

Հոկտեմբեր ամսին Չեխիայում տեղի է ունեցել Miss princess World մրցույթը, որտեղ էլ՝ Հայաստանը ներկայացնող Անի Մովսիսյանը մտել է լավագույն տասնյակի մեջ, ինչը, ըստ Աշոտ Խաչատրյանի՝ ձեռքբերում է, քանի որ դա եւս հեղինակավոր մրցույթ է:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանը պետք է ներկայացվեր նաեւ Miss World կանանց միջազգային մրցույթ-փառատոնին, որը տեղի ունեցավ ԱՄՆ-ում, սակայն, ցավոք, դեսպանատունը մերժել է մեր մասնակցին ու այդպես էլ չի հիմնավորել մերժման պատճառները:

Աշոտ Խաչատրյանը նաեւ հայտնեց, որ այս պահին Հայաստանը ներկայացնում են Miss Globe-ին՝ մայրերի մրցույթին, Չինաստանի Շենժեն քաղաքում, որտեղ Հայաստանը ներկայացնող մասնակիցը՝ Վիկտորյա Մանուչարյանը, ակրոբատիկ պարերի աշխարհի չեմպիոն է: «Ինձ թվում է՝ մենք կհաղթենք, շատ տաղանդավոր է մեր աղջիկը»,- կարծում է մեր զրուցակիցը:

Դեկտեմբեր ամսին էլ մրցույթներ կան, Աշոտ Խաչատրյանը հայտնեց, որ Մալայզիայում տեղի է ունենալու «Միսս Տուրիզմ ինտերնացիոնալը», որի եզրափակիչ փուլը լինելու է Ամանորի գիշերը, մասնակցելու են աղջիկներ՝ 70 երկրից: «Այս մրցույթում անցյալ տարի փայլուն հանդես եկավ մեր ներկայացուցիչ Սյուզի Ադամյանը, որը հաղթեց «Միսս տաղանդ» անվանակարգում»,- փաստում է Աշոտ Խաչատրյանը:

«Հունվար ամսին էլ սպասվում է «Թոփ մոդել աշխարհը», մենք արդեն ընտրություն ենք անցկացնում, թե ով պետք է ներկայացնի Հայաստանը»,- տեղեկացրեց Աշոտ Խաչատրյանը՝ ավելացնելով, որ անցնող տարվա ընթացքում շատ այլ մրցույթներ են եղել, դրանցից է նաեւ Չինաստանում անցկացված՝ «Ադամանդի թագուհին», որին մասնակցում էին քսան գեղեցկուհիներ:

«Այս տարին՝ նախորդի համեմատ, մրցույթների քանակով ավելի հագեցած էր, մեր մասնակիցների թիվը՝ նույնպես, գնալով ավելի մեծ ճանաչում ենք ձեռք բերում, հեղինակավոր մրցույթների ավելի շատ ենք մասնակցում»,- հավելեց Աշոտ Խաչատրյանը, նշելով, որ այսօր չափից շատ մրցույթներ են կազմակերպվում, արաբներից սկսած՝ մրցույթներ են անցկացնում, գայթակղիչ առաջարկներով, ավիատոմսերն են ապահովում, գումարներ տալիս, բայց խնդիրներ են առաջանում, թրաֆիքինգի հետ կապված դեպքեր արձանագրվում, ինչի համար էլ հարկավոր է ուշադրություն դարձնել, չգայթակղվել:

Զրուցեց
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
27.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930