Լրահոս
Օրվա լրահոսը

Լավաշը՝ հայ-ադրբեջանական «խոհանոցային հակամարտության» պատճառ

Նոյեմբեր 28,2014 12:48

Թուրքական և ադրբեջանական համացանցը թոնրում լավաշին սպասող կրակի պես թեժ է: Հայաստանի հարևան երկրներում վրդովված են՝ հայկական ավանդական լավաշ հացը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգություն:

Այս որոշումը, հիշեցնենք, ընդունվել է Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվող Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստում: «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում ներառել Հայաստանի ներկայացրած «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը», – ասվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջում:

Այս իրադարձությունից մի քանի օր առաջ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Թուրքիայի և Ադրբեջանի մշակույթի նախարարները հայտարարել էին, թե պայմանավորվել են լավաշը որպես թուրք-ադրբեջանական ժառանգություն ներկայացնել ՅՈւՆԵՍԿՕ-ի ուշադրությանը, և համոզմունք էին հայտնել, թե նախաձեռնությունը հաջողությամբ է պսակվելու: Սակայն տեղի ունեցավ ճիշտ հակառակը:

Լուսինե Մուսայելյան

 Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930