Լրահոս
Օրվա լրահոսը

Այգեպարի գյուղապետը հորդորում է ամեն գյուղ սահմանամերձ չկոչել

Նոյեմբեր 28,2014 13:54

Մեր  հեղինակած հոդվածներից մեկն առնչվում էր Տավուշի մարզի գյուղերից մեկին, որը կառավարության որոշմամբ  Ադրբեջանի հետ սահմանամերձի կարգավիճակ ունի: Մեր հրապարակումից հետո Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը մեզ զանգահարելով՝ հորդորեց գյուղերը  սահմանամերձ անվանելիս  ուշադիր լինել, նայել քարտեզին եւ տեսնել, թե այդ գյուղը որտեղ է սահմանակցում Ադրբեջանին: Գյուղապետն ասաց, որ  Այգեպարում գիշերային լուսավորության ցանց չեն անցկացնում, որովհետեւ ադրբեջանական զինուժի գնդակները խոցում են լուսավորության լամպերը: Այգեպարում գիշերային լուսավորություն անցկացնելու վերջին փորձն արվել է մեկ տարի առաջ, ազերիներիի գնդակոծության հետեւանքով այդ գործը ձախողվել է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930