Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Աշոտ Առուշանյանի հայր. «Անօրինական դատապարտեցին Աշոտին» (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2014 14:43

Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր Կարինե Ղազարյան) հրապարակեց 56 միլիոն դրամի գողության գործով օժանդակության համար մեղադրվող HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի գործով վճիռը` անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի վճիռը` 5.5 տարվա ազատազրկում:

Աշոտ Առուշանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ իր համար այս վճիռը ինչ-որ առումով կանխատեսելի էր. «Բայց ավելի շատ սպասում էի, որ արդարացման որոշում կլսեի, սակայն վերաքննիչը վարկածի հիման վրա դատավճիռ ընդունեց»:

Պարոն Լիպարիտյանն ասաց, որ բողոքարկելու են այն նպատակով, որ սպառեն ներպետական բոլոր ատյանները` Եվրադատարան դիմելու համար:

Հիշեցնենք, որ Աշոտ Առուշանյանը մեղադրվում է «Մանանա Գրեյն» ՍՊԸ փոխտնօրեն, տուժող Արմեն Մանուկյանի ավտոմեքենայից 56 միլիոն 400 հազար դրամի գողություն կատարելուն օժանդակելու մեջ: Նախաքննության մարմինը մեղադրել էր այս գործով ամբաստանյալ Էդգար Կարաքեշիշյանին գողության համար: Իսկ մյուս կասկածյալ Արտաշես Գալուստյանը դեռևս 2012-ին հոր հետ ինքնասպան է եղել:

Աշոտ Առուշանյանի հայրը` Լավրենտի Առուշանյանը դատարանի բակում վրդովված գոչում էր, թե «ցեղասպանություն իրականացրին պատրաստի գիտնականի նկատմամբ գումարի համար»: Այնուհետև որդուն կոչ արեց դադարեցնել անժամկետ հացադուլը. «Մեկ անգամ էլ հուսախաբ եղանք: Մենք ընտանիքով նստած էինք հացադուլի, Աշոտ Առուշանյանը տասներկու օր է հացադուլ է անում: Ինչի՞ հասանք: Աշոտ ջան, հացադուլ մի արա, դուրս արի այդ վիճակից, մենք հաղթել ենք: Բերդի 30-50 տոկոսն անմեղ մարդիկ են, քանի որ փող չեն տվել այդ հանցագործներին: Փողը թող կուրացնի նրանց, որ անօրինական դատապարտեցին Աշոտին»:

Աշոտի մայրը`Անահիտ Առուշանյանը դատարանի բակում մեզ հետ զրույցում վրդովվեց. «Ուշիմ, խելացի երիտասարդներ այս իշխանություններին պետք չեն: Այն համոզմունքին եմ, որ միտումնավոր ինչ-որ ծրագրեր են կատարում, որ մեր հայ ազգը գլխատվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930