Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է պետական բժշկական համալսարանի 50-րդ ուսանողական փառատոնը

Նոյեմբեր 28,2014 19:09

Նոյեմբերի 28-ին Երևանի պետական բժշկական համալսարանն անցկացրեց 50-րդ հոբելյանական ուսանողական փառատոնը։ Այն կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը։

DSC_5706

Միջոցառման ընթացքում բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի ոսկե հուշամեդալով պարգևատրվեցին փառատոնի հիմնադիրներ Ա.  Ազնավուրյանը, Ա. Ենգիբարյանը և Դ. Խուդավերդյանը։ Բուհի ռեկտոր Միքայել Նարիմանյանը բժշկական համալսարանի ոսկե մեդալով պարգևատրեց նաև ուսանողական խորհրդարանի նախկին նախագահ Կարեն Ակոպյանին։

Պաշտոնական մասին հաջորդեց մշակութային ծրագիրը։ Ելույթ ունեցան բուհի «Մեդունի» էստրադային երգի և պարի համույթները, ՈՒՀԱ թիմի անդամները։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930