Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ոչ հաց ունենք, ոչ՝ նավթ ու բենզին». Քաղաքագետը ԵՏՄ-ի օգուտների մասին

Նոյեմբեր 28,2014 20:56

Քաղաքագետ Ռուբեն Բարենցի գնահատմամբ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը կլուծի մեր երկրի ռազմական ու պարենային անվտանգությունը:

«Lուծվում է հայ ժողովրդի անվտանգության խնդիրը: Մենք ոչ հաց ունենք, ոչ նավթ ու բենզին, այսինքն, էներգետիկ լուրջ խնդիրներ. մեր ատոմակայանը կախված է Ռուսաստանից: Երկու բան, որը պետք է թույլ տա պետությանն ապրել, մենք չունենք, այնպես որ պարենային  ու էներգետիկ խնդիրը լուծվում է եվրասիական տնտեսական միությանն անդամակցելով»,- ասաց քաղաքագետը:

Ըստ նրա, ԵՏՄ-ից Հայաստանի օգուտներն այնքան մեծ են, որ չպետք է մանր հարցերից կառչել:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ տնտեսագետների քննադատություններին, թե թանկացումների նոր ալիք է բերելու միությունը, նա ասաց.«Պետք է վերլուծենք ոչ թե ֆինանսական, տնտեսական արժեքներ, որոնք անպայման պետք է գոյություն ունենան, այլ մեզ համար ամենակարեւորը հոգեւոր արժեքներն են, որոնք կարող ենք ստանալ Ռուսաստանից: Օրինակ՝ ռուսական կրթական պոտենցիալը միշտ ավելի բարձր է եղել, քան՝ մերը: Իրենց պոտենցիալից ավելի շատ կքաղենք, քան ռուսները մեզանից: Միայն թարգմանչական խնդրին նայեք, միլիարդներ պետք է ծախսենք, որ իմանանք միջազգային վիճակը այս կամ այն ասպարեզում, եթե ռուսերեն ենք տիրապետում, միլիոնները մե մեջ են, չենք ծախսի, հաղորդակից ենք լինում համաշխարհային արժեքներին: Մաքսային միության անդամակցությունը խիստ անհրաժեշտ է, որովհետեւ Արեւմուտքում մեզ  չեն սպասում: Մեզ այնքանով են սպասում, որ միայն թե ռուսների հետ չլինենք»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930