Լրահոս
Օրվա լրահոսը

Մյուզիքլ, որտեղ խոզուկներն արվեստագետներ են

Նոյեմբեր 28,2014 21:23

Կամերային երաժշտական թատրոնում օրերս կայացել է կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի հեղինակած եւ ռեժիսոր Սամսոն Ստեփանյանի բեմադրած «Երեք խոզուկների նոր արկածները» մյուզիքլի պրեմիերան: Թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում նշում է, որ վերջին տարիներին  մանկական մյուզիքլ չի բեմադրվել, թեեւ մյուզիքլային տարրերով որոշ ներկայացումներ եղել են, այսօր էլ ունենք այդպիսի մի ներկայացում՝ «Մոխրոտը» վերնագրով, բեմադրված հանրահայտ ֆրանսիական հեքիաթի մոտիվներով:

Ինչ վերաբերվում է «Երեք խոզուկների նոր արկածներին», թատրոնի տնօրենի ձեւակերպմամբ, հեքիաթ-մյուզիքլային ներկայացումը ստեղծված է դասական և ժամանակակից երաժշտական չափանիշներով, դինամիկ է, աշխույժ, հագեցած է զվարճալի երգերով, հետաքրքիր պարային համարներով: Կոմպոզիտորն այս ներկայացումը բնորոշել է, որպես մյուզիքլ՝ նախատեսված  3-103 տարեկանների համար: Այնպես որ, ըստ Վարդան Գրիգորյանի, ճիշտ չէ այն համարել  մանկական: Նրա խոսքով, երաժշտական ձեւավորումը կատարված է պահպանելով դասական չափանիշները՝ միաժամանակ ներառված են ժամանակակից երաժշտական մոտիվներ. օրինակ՝ ջազային, էստրադային: «Մենք ավանդական հեքիաթի տարրերից մի քիչ հեռացել ենք, այստեղ բացի խոզուկներից եւ գայլից, սկյուռիկ եւ արջ կա, որոնք գալիս են նպաստելու գործողությունների դինամիկ զարգացմանը: Կոմպոզիտորը տվել է ոչ թե հեքիաթի ընթացքը, այլ նախապատմությունը, փորձել է  բացատրել՝ ինչից բխեց գայլի չարանալը: Ընդ որում, վերջում գայլի խոսքում հնչում է, որ յուրաքանչյուրը պետք է հավատարիմ մնա ինքն իրեն, իր կերպին: Ի դեպ, մեր խոզուկները արվեստագետներ են, անտառում ստեղծված է մի իրավիճակ, երբ նրանք աստղային հիվանդությամբ են տառապում,  եւ աստղերին բնորոշ պահվածք ունեն: Վիրավորված գայլն էլ է ուզում արվեստով զբաղվել, բայց նրան ամենուր մերժում են, ու ինքը սովածանալով վերադառնում է իր բուն՝ բնությունից տված զբաղմունքին»,- պատմում է Վարդան Գրիգորյանը: Մեր զրույցի վերջում էլ ընդգծում՝ դինամիկ եւ գունեղ ներկայացում է, նաեւի զգեստային եւ բեմական ձեւավորմամբ նորովի, ու վստահ է, որ այն միանշանակ չի ընդունվի, քանի որ բազմաթին նորարարություններ ունի:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930