Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ին միանալու պայմանագրին ՀՀ քաղաքացին կուզենար իրազեկ  լինել. «Ազգ»

Նոյեմբեր 29,2014 10:27

Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ խորհրդարանական վերջին լսումները պետք է դառնային առաջին հանրային մեծ քննարկումն այս թեմայով, որտեղ ակնկալվում էր ստանալ ծագող բազմաթիվ հարցերի գոնե մասնակի պատասխաններ, սակայն ոչ միայն այդ հարցերի պատասխաններն այդ լսումներին չէին տրվում, այլեւ կիսատ-պռատ բացատրությունները նոր հարցեր էին առաջացնում: Մեր թանկարժեք պատգամավորների մեծ մասը չբարեհաճեց մասնակցել այդ լսումներին, մասնակցողներից էլ հատուկենտ ելույթներ եղան: Իսկ ընդհանուր առմամբ հրավիրված մասնակիցների շրջագծում էլ տեսանելի էր բոլոր հայկական քննարկումների այն ողջ ողբերգությունը, երբ իրականում ոչ թե Հայաստանի շահի բացահայտումն է օրակարգի գլխավոր առոգանությունը, այլ տարբեր երկրների շահերի լոբբիինգների հայ կրողների մրցությունը` ով ավելի լավ, ավելի գունագեղ ելույթով կքարոզի իր «ուղղությունը»: Չենք չափազանցում:

Իսկ չէ՞ որ եկող շաբաթ ԵՏՄ անդամակցության համաձայնագիրը քննարկվելու է Ազգային ժողովում, արժեր, չէ՞, մանրադիտակով ու առավել թափանցիկ դիտարկել ե՛ւ անդամակցության հնարավորությունները, ե՛ւ վտանգները: Բայց լսելով համաձայնագիրը պատրաստած աշխատանքային խմբին, ինչպես նաեւ լոբբիստներին` հասկանալի էր դառնում, որ նրանց քարոզչական շեշտադրումների տակ առկա չէ որոշակիություն առավելապես այն պատճառով, որ նրանք իրականում չգիտեն, թե գործելուց հետո ինչ անկանխատեսելի խնդիրների առաջ կարող է կանգնել ԵՏՄ-ն: Մանավանդ Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների, ռուսական ռուբլու արժեզրկման եւ այլ բացասական միտումների առկայությամբ բոլորիս, հատկապես ՀՀ հասարակ քաղաքացու մոտ առաջացող անպատասխան հարցերն առնվազն կրկնապատկվում են: Դրամի վերջին շեշտակի արժեզրկման պաշտոնական բացատրություններն էլ անվստահելի են թվում` ռուսական շուկային այս պահին օդի պես անհրաժեշտ ու պատժամիջոցների պատճառով դեֆիցիտ դոլարի, այսինքն` ռուսական ռուբլու եւ հայկական դրամի` զուգահեռ արժեզրկման պարագայում, երբ մերՙ առանց այդ էլ բավական խեղճուկրակ եկող տարվա բյուջեն հաշվարկված է դոլարի արժեւորումից առաջվա փոխարժեքով: Պատկերացնո՞ւմ եք ցայտնոտը մի բյուջեի, երբ ավելի դետալացված անհասկանալի է, թե ի՞նչ է սպասվում մեր դրամին ԵՏՄ անդամակցության նոր ու անկանխատեսելի պայմաններում: Իսկ Հայաստանում ամանորյա թանկացումներն արդեն սկիզբ են առել, դրանք ավելի կծանրանանՙ բա հո թանկ դոլարով ներկրված ապրանքը մեր թանկարժեք օլիգարխները էժան չե՞ն ծախի մեզ:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930