Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Արմեն Ռուստամյանը Լեւոն Տեր-Պետրոսյանից շատ չի տարբերվում» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 03,2014 15:08

Aravot.am-ը այսօր` դեկտեմբերի 3-ին, «Զարկերակ» մամլո ակումբում ասուլիսի ընթացքում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին խնդրեց անդրադառնալ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե իր ձեռքերում փաստաթուղթ կա, որ Հայաստանը փաստացի ԵՏՄ անդամ է դարձել դեռ 1994 թվականին:

Պարույր Հայրիկյանը ասաց, թե Արմեն Ռուստամյանը պետք է ասի, որ վատ բան է եղել, եւ ինքը դրան դեմ է. «Հիմա ինքն ասում է` սա լավն է, բայց դրանից ուրիշ էլ է եղել: Մինչ 1995 թվականը Հայաստանը Սահմանադրություն չուներ, դրանից առաջ ով ինչ ասեր՝ կաներ, այդ ամենը վերջում ընկավ Սահմանադրության վերախմբագրման տակ: Ոչ միայն Ռուստամյանը, այլ որեւէ պատասխանատու քաղաքական գործիչ, երբ խոսում է երեւույթների մասին, պետք է հասկանա, թե ի՞նչ է ասում: Թե չէ ինքը Լեւոն Տեր-Պետրոսյանից շատ չի տարբերվում»:

Մանրամասները` տեսանյութում:


Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը հայտարարել էր, որ ԵՏՄ-ին չինտեգրվելու դեպքում Հայաստանը 3 միլիարդ դոլար գումարային կորուստ կունենա եւ Եվրամիությունից միայն 146 միլիոն դոլար օգուտ կստանա:  Aravot.am-ը հետաքրքրվեց ԱԻՄ առաջնորդից, թե արդյոք նման վտանգ չի տեսնո՞ւմ:

«Ինքը ստում է, որովհետեւ առանց միանալու էլ մենք 146 միլիոնից ավելին ենք ստանում արեւմտյան երկրներից հենց այնպես, իսկ Ռուսաստանը 100 միլիոնի համար բազմաթիվ ձեռնարկություններ վերցրեց, հետո էլ գազի գինը իբր թե ցած իջեցնելու համար Հայաստանի էներգետիկ կարողությունները վերցրեց: Այդ ի՞նչ 3 միլիարդ է, այդ ի՞նչ 146 միլիոն է, այդ ի՞նչ հեքիաթներ են պատմում: Նկատի ունեցե’ք, նրանք, ովքեր հանդես են գալիս Պուտինի փաստաբանի դերում, որեւէ բանով ավելի լավը չեն, քան ժամանակին Հիտլերի փաստաբանությամբ հանդես եկած մարդիկ»,- պատասխանեց Հայրիկյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031