Կապանից Մեղրի տանող ավտոճանապարհին հսկայական ժայռաբեկոր է պոկվել-ընկել 

Կապանից Մեղրի տանող ավտոճանապարհին հսկայական ժայռաբեկոր է պոկվել-ընկել 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին`
ժամը 18:00-ի սահմաններում, Կապանից Մեղրի տանող ավտոճանապարհի 67-րդ կմ
հատվածում (Մ-17, Մ2-Կապան-Ծավ-Մ2) հսկայական ժայռաբեկոր է պոկվել և ընկել
ճանապարհի երթևեկելի մասի վրա` միակողմանի փակելով այն:

«Մեղրու ՃՇՇՁ» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից աշխատանքներ են
տարվում ճանապարհը երկկողմանի երթևեկելի դարձնելու համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 
լրատվական ծառայություն 

Լուսանկարը` արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք