Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Հայազն». «Հայաստանի հաջորդ՝ ազգային իշխանությունն անվավեր է ճանաչելու կնքված բոլոր հակապետական պայմանագրերը»

Դեկտեմբեր 05,2014 22:12

Հայազն կուսակցության վարչության հայտարարությունը Դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած քվեարկության վերաբերյալ

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ-ն 103 կողմ և 7 դեմ հարաբերակցությամբ վավերացրեց ԵՏՄ մտնելու մասին պայմանագիրը: Փաստացի Հայաստանը կամովին զիջեց իր ինքնիշխանության մի մասը մի կազմակերպության, որը դեռ չձևավորված կնքում է իր մահկանացուն, մի կազմակերպության, որտեղ ինքը ունի ընդամենը սիմվոլիկ ձայն:

Հայաստանի Հանրապետությունը պատահականորեն չէր ստեղծվել. այն հայ ժողովրդի երկար դարեր տևած պայքարի արդյունքն էր: Ի՞նչ է ստացվում. ՀՀ այսպես կոչված նախագահը իր խոսքերով մի գիշերում մսխում է դժվարությամբ ձեռք բերված նվաճումը և երկրի ներսում ստանում «չիշխանական» վավերացումը՝ անշրջելի է: Ինքնիշխանության հանդեպ բացահայտ ծաղրը շարունակվում է ԱԺ-ում:

Կարելի է դժվարությամբ հասկանալ չընտրված, անգրագետ, կոճակ սեղմողներին՝ անմեղսունակ են: Առավել խստագույն դատապարտելի են նրանք, ում ժողովուրդը վստահության քվե է տվել, ում ուղարկել են ԱԺ իրենց շահերից բխող որոշումներ կայացնելու: Մի՞թե մոռացել են պատասխանատվության մասին, մի՞թե հեռանկարում պաշտոնը արդեն կուրացրել է իրենց: Դեռ լավ է՝ կային երջանիկ բացառությունները:

«Հայազն»-ը խստորեն դատապարտում է կայացված հակապետական որոշումը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք. Հայաստանի հաջորդ՝ ազգային իշխանությունը ոչ միայն անվավեր է ճանաչելու կնքված բոլոր հակապետական պայմանագրերը, այլև համաժողովրդական դատարանի առաջ է կանգնեցնելու բոլոր նրանց, ովքեր դույզն ինչ նպաստել են հայկական պետականության հետընթացին: Դատարանի առաջ են կանգնելու բոլորը, անկախ նախկինում ունեցած իրենց արժանիքներից և մատուցած ծառայություններից. պատասխանատու պահին նրանք չկանգնեցին պետականության կողքին:

«Հայազն» կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031