Լրահոս
Օրվա լրահոսը

 «Ահավոր Օբաման», «Ռուսաստանի փրկիչ Պուտինը»՝ մարմնավաճառներ գովազդող ամսագրում     

Դեկտեմբեր 07,2014 23:02

Նախորդ դարի 30-ականներին բանտարկյալները հավատում էին, որ եթե կրծքերին դաջեն Լենինի կամ Ստալինի պատկերը, նրանց չեն գնդակահարի, այն մտքով, որ դահիճը չի կրակի իր առաջնորդների վրա.  իր բլոգում հիշում է հայտնի բլոգեր Իլյա Վարմալովը՝ ավելացնելով. «Ցնդաբանություն է, իհարկե, քանի որ կրակում էին գլխին, բայց այդ մասին հավատը դեռ ապրում է»: DSC_7510141203msk

Բլոգերը շարունակում է իր միտքը. «Մոսկվայում կա մի հրաշալի ամսագիր՝ «Ֆլիրտ»: Նրան ծանոթ է մայրաքաղաքի ցանկացած բնակիչ, այս ամսագրից հնարավոր չէ փախչել: Այն դնում են մեքենաների ապաքեմաքրիչների տակ, սեւամորթ առաքիչները այն բաժանում են մետրոյի ելքերի մոտ: Ամսագրի տիրաժը 150 000 է, հերիքում է բոլորին: Այն  գովազդում է մարմնավաճառներին:DSC_7516141203msk
DSC_7530141203msk
Մի քանի տարի առաջ  Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ԶԼՄ-ի Դաշնային ծառայությունը պատերազմ էր հայտարարել «Ֆլիրտին» եւ փորձել փակել այն: Բայց դրանից հետո անմիջապես եկան «Ավտո Ֆլիրտը» եւ «Ֆլիրտիմ» եւ շատ այլ կլոններ, որոնք  նույն սեփականատերերին էին պատկանում: Ամսագրի ձեւաչափը  չի փոխվել՝ նույն կիսամերկ աղջիկներն են: Բայց ավելացել է մի հետաքրքիր դետալ. հիմա ամսագիրը մտածում է իր լսարանի ոչ միայն մարմնական հաճույքների մասին, այլ նաեւ նրանց հայրենասիրական դաստիարակության: Յուրաքանչյուր համար բացվում է  քաղաքական արդի թեմայով մեծ հոդվածով: Պրիմիտիվ պրոպագանդայի լավագույն ավանդույթներով ծախու սեր փնտրողներին պատմում է  ահավոր Օբամայի. Ուկրաինայի դահիճների ու ֆաշիստների եւ Ռուսաստանի փրկիչ Պուտինի մասին: Քաղաքական այս խառնուրդը «Փլիրտի» դեպքում գործել է:DSC_7512141203msk

Դաշնային ծառայության «դահիճը» ամսագրի քաղաքական հատվածին կրակելուց հրաժարվում է՝ ուշադրություն չդարձնելով մարմնավաճառների գովազդին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031