Լրահոս
Օրվա լրահոսը

Երկար սպասված «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 27-ին:

Դեկտեմբեր 08,2014 17:15

Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի հիման վրա նկարահանված երաժշտական անիմացիոն ֆիլմն ամանորյա նվեր կլինի ամբողջ ընտանիքի համար: Մուլտֆիլմը ստեղծվել է ավանդական անիմացիոն տեխնոլոգիայով՝ համակարգչային 3D գրաֆիկայի կիրառմամբ:

«Անահիտ»-ի կարգախոսն է «Այսօր արքա ես, վաղը՝ ո՞վ գիտի»:

Պահպանվել է հեքիաթի հիմնական լեյտմոտիվը` համբերատար ու բանիմաց գեղեցկուհի Անահիտը Վաչագան թագավորին արհեստ գնահատել է սովորեցնում: Ի վերջո, արքան միայն այն մարդը չէ, որը թագավորում է, այլ այն մարդն է, որը արարել ու կառուցել գիտի: Ու նաև սիրել:

Երևանյան պրեմիերայից հետո «Անահիտ» մուլտֆիլմը ցուցադրվելու է Ռուսաստանում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում: Մուլտֆիլմը ներկայացվելու է միջազգային հեղինակավոր փառատոններում:

Ռեժիսորներ՝ Դավիթ Սահակյանց, Լյուլյա Սահակյանց

Պրոդյուսերներ՝ Կարեն Ղազարյան, Հայկ Սահակյանց, Դավիթ Սահակյանց

Սցենարը՝ Նաիրա Սահակյանցի, Լյուլյա Սահակյանցի, Դավիթ Սահակյանցի

Երկխոսությունները՝ Վահրամ Սահակյանի, Լևոն Գալստյանի

Բեմադրող նկարիչ՝ Էռնեստ Մուրադյան

Կոմպոզիտորներ՝ Արմեն Մարտիրոսյան, Վարդան Զադոյան

Պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է «Sharm Holding»-ը

«Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Դավիթ Բաբայանը, Մկրտիչ Արզումանյանը, Վարդան Զադոյանը:

Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031