Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Արատավոր բարքերի դեմ պայքարը մենք իրականացնում ենք ոչ միայն բանակում»

Դեկտեմբեր 10,2014 14:45

«Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները զինված ուժերում օրըստօրե բարձ հիմքերի վրա են դրվում` շնորհիվ զինված ուժերի ղեկավարության, մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցության, վերահսկողական մեխանիզմների ձեւավորման ջանքերի»,- այսօր` դեկտեմբերի 10-ին` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, լրագրողների հետ զրույցի ընթացքում, անդրադառնալով զինվորների իրավունքների պաշտպանությանը, հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ ինքը Հայաստանի զինված ուժերում որդեգրված մարդակենտրոն գործունեությունը ամենաճիշտ ուղղությունն է համարում. «Մենք զինվորին տեսնում ենք ոչ թե որպես ռեսուրս, այլ որպես կոնկրետ գործոն, որը պետք է զինված ուժերում զարգանա` հենվելով իր պարտականությունների, պատասխանատվության, իր ունեցած իրավունքների վրա, վերադաստիարակվի եւ արժանի ՀՀ քաղաքացի վերադառնա մեր հասարակություն»:

Նախարարը հավելեց, որ լուրջ ծրագրեր են իրականացվում ինչպես պաշտպանության նախարարության, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեւանյան գրասենյակների կողմից: Նրա խոսքերով` այդ ծրագրերի շնորհիվ զինծառայողները կարող են ստանալ համապատասխան գիտելիքներ. «Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ընտանիք բանակում ունի իր դեսպանը, դա մեր զինվորներն են: Այդ զինվորները կապ են պահում իրենց հարազատների հետ եւ տեղեկությունների որոշ մասը մենք ստանում են ծնողների միջոցով: Մենք ձգտում ենք, որ մարդը լինի այն իրադարձությունների կենտրոնում, որն այսօր իրականացվում է Զինված ուժերի կողմից»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ պաշտպանության նախարարությունը 2014 թվականը
հայտարարել է փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի տարի. «Միջանձնային հարաբերություններում խախտումների հիմնական պատճառ են հանդիսանում այդ արատավոր բարքերը, որոնք բերում են անհանդուրժողականության, այդտեղից էլ ծնվում են հանցագործությունները: Մեր ազգային անվտանգության ռազմավարության մեջ անհանդուրժողականության մթնոլորտը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության  հասարակության համար, այսինքն` արատավոր բարքերի դեմ պայքարը մենք իրականացնում ենք ոչ միայն բանակում, այլեւ հասարակության հետ միասին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031