Լրահոս
Օրվա լրահոսը

3 զույգ տղա՝ կեսարյան հատումով

Դեկտեմբեր 11,2014 20:54

Այսօր առավոտյան,ժամը 10.30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնվել են «Համերաշխություն» հասարակական-քաղաքական շարժման Տավուշի մարզի համակարգող Դավիթ Սահակյանի  զույգ տղաները: Տղաները  ծնվել են 2800 եւ 2600 գրամ քաշով, 50 եւ 48 սմ հասակով:

Դավիթ Սահակյանի ընտանիքում մինչ այդ 2 անգամ զույգ տղաներ են ծնվել: Նրա ավագ տղաները՝ Արծրունին եւ Սահակը յոթուկես տարեկան են, Նորիկն   ու Սարգիսը՝ 4 տարեկան: Դավիթը նորածինների անունները  դեռ չի հրապարակում:  Նրա բոլոր զավակները ծնվել են կեսարյան հատումով:

Դավիթը 39, իսկ նրա կինը՝ Նաիրա Բաղդասարյանը 30 տարեկան է: Դավիթը նշում է իր կնոջ հանդեպ  Տավուշի մարզպետարանի  սոցապ եւ  առողջապահության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանի, Իջեւանի  մոր եւ մանկան կենտրոնի տնօրեն Գրիգոր Նազինյանի, բժիշկ-գինեկոլոգ Աննա Համզյանի եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի  անձնակազմի հոգատար վերաբերմունքը:

Գործազուրկ, բարձրագույն կրթությամբ իրավաբան  Դավիթ Սահակյանը ակնկալում է  պետության աջակցությունը, որպեսզի իր բազմանդամ ընտանիքը  Իջեւան քաղաքում բնակարան ունենա:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ռուզան says:

    Վախ ջան, նախանձեցի, սիրեցի, հիացա…

  2. gohar says:

    Տավուշի մարզի համակարգող ,մեկ ել, կրթությամբ իրավաբան ՞՞, հրեաների նման , 2,2, 3,3 են ավելանւմ , վօր ազգը բազմանա , բանակ ւնենա․happy family

  3. Բա էլ ուրիշ ինչի համար պետք է բնակարան հատկացնեն: Իհարկե, արժանի են: իշխանություն, դրսևորվիր:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031