Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Ո՞ւմ վրա եք ձեռք բարձրացնում, ա՛յ շակալներ».  «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 12,2014 12:10

«Չորրորդ իշխանություն» թերթի զրուցակիցն է ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը

– Պարոն Զուրաբյան, օրերս ծեծի են ենթարկվել Ղարաբաղյան պատերազմի հրամանատարներ Ռազմիկ Պետրոսյանը, Մանվել Եղիազարյանն ու Սուրեն Սարգսյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ այս միջադեպի հետևում կանգնած է անձամբ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը: Ավելին, նա իր հարցազրույցում այս մասին խոսելիս ասել է, թե իր ներկայությամբ Սերժ Սարգսյանին ով էլ որևէ բան ասի, ականջները կկտրի: Կխնդրեի ձեր գնահատականը կատարվածին:

– Նախ՝ խնդրում եմ ձեզ և բոլոր լրատվամիջոցներին մեր հերոս ազատամարտիկների մասին խոսելիս բառապաշարից հանել «ծեծի ենթարկել», «ծեծի ենթարկվել» բառերը: Շակալները չեն ծեծում, այլ ընդամենը հարձակվում են: Տեղի է ունեցել ազատամարտիկների վրա ավազակապետական ռեժիմին սպասարկող մի ավազակային խմբի հարձակում՝ ազատամարտիկների և, ընդհանրապես, ըմբոստացող ժողովրդական շարժման ոգին կոտրելու նպատակով: Այո, բռնապետները հենց այդքան պրիմիտիվ են, և բոլորն ունեն նույն ձեռագիրը: Իրենց բնավորությունն այլոց վերագրելով՝ նրանք կարծում են, թե նման ստոր քայլերով խեղդելու են ժողովրդի ընդվզումը, և ինչպես միշտ՝ նրանք սխալվում են, որովհետև նման քայլերը միշտ, ֆիզիկայի օրենքների ճշգրտությամբ, առաջացրել են հակառակ արդյունք՝ է՛լ ավելի խորացնելով ժողովրդի ատելությունը ռեժիմի նկատմամբ: Ո՞ւմ վրա եք ձեռք բարձրացնում, ա՛յ շակալներ: Ռազմիկ Պետրոսյանին կամ Մանվել Եղիազարյանին կամ Սուրեն Սարգսյանին ոչ ոք չի զորակոչել և ուղարկել Ղարաբաղ: Նրանք, պետությունից էլ առաջ ընկնելով, կամովին մեկնել են ռազմաճակատ՝ կազմակերպելու Ղարաբաղի պաշտպանության գործը, արյուն թափել՝ հայ ժողովրդի և մեր պետության համար: Նման մարդկանց վրա ձեռք բարձրացնելու՝ ռեժիմի պատրաստակամությունը խորհրդանշում է ռեժիմի վերջնական բարոյական դեգրադացիան:

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031