Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանություն՝ Արգել գյուղում

Դեկտեմբեր 12,2014 14:16

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արգել գյուղում քաղաքացի Ժուլվերտ Սայադյանի սպանության դեպքի առթիվ, միջոցներ են ձեռնարկվում առերեւույթ հանցագործություն կատարած անձին քննությանը ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննության տվյալներով՝ 2014 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արգել գյուղում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փեսան, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածել է աներոջ՝ Ժ.Սայադյանի կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի միջին անրակային գծով 3-4-րդ միջկողին՝ սպանելով նրան:

Քրեական գործի քննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ միջադեպի ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաեւ Սայադյանի որդին՝ Վ.Նազարյանը, երբ կանխելու նպատակով միջամտել է հոր եւ փեսայի միջեւ վիճաբանությանը։  Վ.Նազարյանը վնասվածք է ստացել ձախ նախաբազկի շրջանում:

Ժ.Սայադյանն ու Վ.Նազարյանը ճանաչվել են տուժողներ։ Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, կատարվել է դեպքի վայրի զննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ փեսային հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031