Լրահոս
Օրվա լրահոսը

«1996թ.-ից եմ ղեկավարում համայնքը, ոչ մի անգամ մրցակից չեմ ունեցել ընտրություներին»

Դեկտեմբեր 14,2014 20:23

Մեղրու տարածաշրջանի  Կուրիս գյուղում  այս տարի   էլ համայնքի ղեկավարի ընտրությունն անցնում է առանց պայքարի: 1996.թ-ից մինչեւ օրս  համայնքը ղեկավարող Սուրիկ Գրիգորյանն ընտրություններին մասնակցում է  առանց մրցակցի: Այս անգամ գյուղապետի պաշտոնի համար առաջադրված Վարդան Գալստյանը մինչեւ վերջ չմասնակցեց ընտրապայքարին եւ ընտրություններից առաջ ինքնաբացարկ հայտնեց:

Գործող գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը փոխանցեց, որ անցած տարիներին էլ գյուղապետի պաշտոնի համար պայքարել ցանկացողներ չեն եղել: «Ոչ մի անգամ մրցակիցներ չեմ ունեցել, չգիտեմ, թե  ինչու չեն ընտրապայքարին մասնակցում: Ես հիշում եմ, 1996թ.-ին,  երբ ես գյուղապետ ընտրվեցի,  այդ տարի էլ ոչ մեկը չէր ցանկանում գյուղապետ դառնալ: Ես գյուղում չէի, ժողովուրդը հավաքվել եւ առաջարկել էր, որ ես թեկնածությունս դնեմ: Այդ ժամանակ չէի աշխատում, թեկնածությունս դրեցի ու ընտրվեցի: Ցածր էր աշխատավարձը,  4 տարի շարունակ 16 հազար դրամով աշխատեցի: 1996թ.-ից առ այսօր շարունակում եմ ղեկավարել համայնքը: Ես ժողովրդից գոհ եմ, կարծում եմ,  ժողովուրդն էլ ինձանից է գոհ», -ասաց Կուրիսի գյուղապետը, ում առաջադրել է հանրապետական կուսակցությունը: Նրա խոսքով` ընտրությունները նորմալ են ընթացել գյուղում, լարվածություն չի եղել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031