Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սարգսյան. «Ամենաշատը գերբնակեցված է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը»

Դեկտեմբեր 15,2014 17:10

Ռուբեն Սարգսյանի խոսքերով՝ քրեակատարողական հիմնարկներում ամենամեծ խնդիրը բուժսպասարկումն է

«Ամենաշատը գերբնակեցված է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկը, հոկտեմբերի 13-ի դրությամբ այնտեղ 153 հոգի ավելի է եղել»,- այսօր՝ դեկտեմբերի 15-ին, «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը:

Նա նշեց, որ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկը նախատեսված է 840 հոգու համար, սակայն հոկտեմբերի 13-ի դրությամբ այնտեղ պահվել է 993 անձ: Նրա խոսքերով՝ նույնիսկ դեպքեր են եղել, որ այդ քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց թիվը հասել է 1200-ի. «Դա տվյալ հիմնարկի առանձնահատկության հետ էլ է կապված, տվյալ հիմնարկը նաեւ կալանավայր է հանդիսանում: Քրեակատարողական հիմնարկը հիմնականում ծանրաբեռնված է այդ պատճառով»:

Ռուբեն Սարգսյանի խոսքերով՝ ըստ ծանրաբեռնվածության, հաջորդ հիմնարկը «Կոշ» քրեակատարողականն է, որտեղ 119 անձ ավելի է պահվել, այնուհետեւ՝ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը՝ 84 անձ եւ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկը՝ 32 անձ. «Ժամանակ առ ժամանակ փոփոխություններ տեղի են ունենում, բայց հիմնականում՝ գերազանցում են մեծ խոշոր հիմնարկները, որոնք կալանավայրի գործառույթ էլ ունեն, որովհետեւ հիմնականում կալանքը որպես խափանման միջոց շատ հաճախ է կիրառվում: Նոր հիմնարկում բավականին կառուցվածքային փոփոխություններ կան եւ իմ կարծիքով՝ շատ խնդիրներ կկարգավորեն»:

Նա համարում է, որ քրեակատարողականներում ամենամեծ խնդիրը, բացի աշխատանքային պայմաններից, բուժսպասարկումն է. չկա համապատասխան թվով բուժանձնակազմ. «Օրինակ՝ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկը, եթե չեմ սխալվում, արդեն չորս տարի է փորձում է բժիշկ ընդունել աշխատանքի, ոչ մեկը չի համաձայնում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031